Թայվանում տեղի է ունեցել 7,0 մագնիտուդով երկրաշարժ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շաբաթ օրը 7,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանում, Իլան ափամերձ քաղաքից 32 կիլոմետր հյուսիս-արեւելք, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով կղզու օդերեւութաբանական վարչությանը։
Լուրջ ավերածությունների մասին ներկա պահին տեղեկություններ չկան։ 73 կիլոմետր խորությամբ երկրաշարժը զգացվել է Թայվանի հյուսիսում եւ ցնցել է մայրաքաղաք Թայբեյի շենքերը, ավելացրել են վարչությունում՝ երկրաշարժին տալով ինտենսիվության չորրորդ կարգ, ինչը նշանակում է, որ հնարավոր են աննշան վնասումներ։
Թայբեյ քաղաքի իշխանությունները հայտնել են, որ լուրջ ավերածութունների մասին տեղեկություն չի ստացվել։
Իլանում ավելի քան 3 000 տներ կարճ ժամանակով մնացել են առանց էլեկտրականության, տեղեկացրել է Թայվանի էներգետիկական ընկերությունը։ Թայվանը գտնվում է երկու տեկտոնական սալերի հատման կետում եւ ենթակա է երկրաշարժերի վտանգին։
Ավելի քան 100 մարդ զոհվել է Թայվանի հարավում 2016թ․ տեղի ունեցած երկրաշարժից, 7,3 մագնիտուդով երկրաշարժը խլել է ավելի քան 2 000 մարդու կյանք 1999թ․։
Հետևեք մեզ՝ այստեղ



