ՀՀ-ն օկուպացրած ռեժիմը շարունակում է տրորել պետական շահն ու այն արժեհամակարգը, որը երկրի կենսունակության ողնաշարն է. Աբրահամյան
БЛОГՇշմելու բան է․ Հայաստանում գտնվող մարդիկ, ավելի կոնկրետ՝ իշխանական գործիչները, օրը ցերեկով, պատմությունը խեղաթյուրելով, Արցախը հռչակում են ադրբեջանական, իսկ մեր երկրի գլխին և՛ հանցագործի, և՛ ագրեսորի պիտակ կարում, իսկ Բաքվում՝ ճաղերի հետևում գտնվող մարդը, այս դեպքում՝ Բակո Սահակյանը, ադրբեջանական դատարանում հայտարարում է, որ ղարաբաղյան շարժումից մինչև Արցախում պետականության ձևավորում և ամրապնդում որևէ հանցավոր բան չի եղել, իսկ ինքն էլ մասնակցություն է ունեցել այդ պայքարին, այդ թվում՝ Շուշիի ազատագրման գործողություններին։
Լևոն Մնացականյանը, ով գիտի, թե ՀՀ իշխանությունն ինչ դիրքորոշում և կեցվածք ունի Արցախի, ազգային ազատագրական պայքարի, պատերազմի թեմայով և պարզ է, որ ինչ էլ ասի արդեն խաղաքարտերը վաղուց բաց են, նույն Բաքվի դատարանում ՀՀ-ին ու հայ ժողովրդի շահերն է պաշտպանում` հերքում պատերազմին վարձկանների մասնակցությունը և ողջ պայքարի տրամաբանությունը դնում հայի` իր իրավունքն ու կյանքը պաշտպանելու առաջնահերթության վրա:
Մարդիկ, ովքեր գտնվում են ամենօրյա ճնշումների, սպառնալիքների ու շանտաժի ներքո, այդ պայմաններում անում են առավելագույնը՝ պաշտպանելով հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը, մինչդեռ ՀՀ-ն օկուպացրած ռեժիմը շարունակում է տրորել պետական շահն ու այն արժեհամակարգը, որը երկրի կենսունակության ողնաշարն է։
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого...
3
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
4
ВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживания
5
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...



