ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․Արժույթի միջազգային հիմնադրամի գործունեության մեկնարկը, գերնոր աստղի պայթյունը. «Փաստ»
ЛАЙФ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1346 –վախճանվել է փիլիսոփա Գրիգոր Տաթևացին:
1904– ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Սողոմոն Տարոնցին:
1906 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Արմենը։
1906 - ծնվել է գրականագետ Արշալույս Բաբայանը։
1908 - ծնվել է հայ խորհրդային անասնաբույժ, մանրէաբան Հարություն Սարկիսովը:
1956– Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Մարիինյան օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ բեմադրվել է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:
1991- ավարտվել է ԽՍՀՄ ներքին զորքերի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից:
1998– վախճանվել է ԱՍԱԼԱ-ի հիմնադիրներից մեկը՝ գրող, հրապարակախոս Գևորգ Աճեմյանը:
1998 - վախճանվել է ֆիզիկոս Խաչիկ Բաբայանը:
2002- ներկայացվել են հունվարի 1-ից շրջանառության մեջ դրվող 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամները:
2007- Բեթղեհեմում` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տաճարում, հայ և հույն հոգևորականների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
2008-մեծանուն երգիչ, հասարակական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրին և նրա իմպրեսարիո Լևոն Սայանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
2018-առաջին ատյանի դատարանը բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանի միջնորդությունը և Մայրապետյանին 30 միլիոն դրամ գրավով ազատ է արձակել կալանքից։
2018 -Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարները փակել են Երևան-Թալին մայրուղին՝ պահանջելով վճարել աշխատավարձերը։
2019-Նիկոլ Փաշինյանը դիմավորել է ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ռազմական ինքնաթիռները և անձամբ փորձել օդաչուի խցիկի հարմարավետությունը:
ԱՇԽԱՐՀ
537 -հանդիսավորությամբ օծվել է Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը:
1571 -ծնվել է գերմանացի մաթեմատիկոս և աստղագետ Իոհան Կեպլերը:
1743 -վախճանվել է ֆրանսիացի դիմանկարիչ-բնանկարիչ Գիացինտ Ռիգոն:
1793 -ծնվել է շոտլանդացի ճանապարհորդ Գորդոն Լենգը, որը եղել է Աֆրիկայի հետազոտող և Տիմբուկտու հասած առաջին եվրոպացին:
1822 –ծնվել է ֆրանսիացի միկրոբիոլոգ և քիմիկոս Լուի Պաստյորը:
1831 -Չարլզ Դարվինը բարձրացել է «Բիգլ» առագաստանավ, որպեսզի իրականացնի իր այն նավարկությունը, որի ընթացքում կազմվել է նրա էվոլ յուցիայի տեսությունը:
1832 -ծնվել է ռուս գործարար և բարերար Պյոտր Տրետյակովը, որի անունով է կոչվում Տրետյակովյան ցուցահանդեսը:
1910 – ծնվել է Խորհրդային մանրէաբան, ակադեմիկոս, Գեորգի Գաուզեն՝ ԽՍՀՄ-ում բնապահպանության հիմնադիրներից մեկը:
1918 -Գերմանիայում սկսվել է լեհական ապստամբությունը:
1923– ծնվել է ֆրանսիացի նշանավոր ճարտարագետ, աշխարհահռչակ Էյֆել յան աշտարակի հեղինակ Գուստավ Էյֆելը:
1938 - վախճանվել է ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Օսիպ Մանդելշտամը։
1941 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի է ունեցել «Կրակ աղեղից» օպերացիան, որի ընթացքում բրիտանական բանակի հատուկ ջոկատը գրավել է գերմանացիների կողմից օկուպացված Վոգստյոն կղզին:
1945– սկսել է գործել Արժույթի միջազգային հիմնադրամը:
1948– ծնվել է ֆրանսիացի հանրաճանաչ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Ժերար Դեպարդիեն:
1949 -Հոլանդիան ճանաչել է Ինդոնեզիայի անկախությունը:
1978 -Իսպանիայում ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը, որը նշանակում էր Ֆրանկոյի բռնապետության ավարտը:
1979 -Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի է ունեցել Ամինի պալատի գրոհը, որը կոչվում է նաև «Փոթորիկ-333» օպերացիա. ԽՍՀՄ-ի հատուկ ուժերը վերացրել են Հաֆիզուլլա Ամինի հեղափոխական խորհուրդը և Ամինին փոխարինել Բաբրակ Քարմալով:
2004 -ավելի քան 50000 լուսատարի հեռավորությամբ արձանագրվել է գերնոր աստղի պայթյուն:
2008–սկսվել է «Հալված կապար» օպերացիան, իսրայելական զինված ուժերը Գազայի հատվածում ռազմական գործողություններ են սկսել իսլամական Համաս խմբավորման դեմ:
2023 -վախճանվել է Glock G.m.b.H. ընկերության հիմնադիր, ավստրիացի գործարար և գյուտարար Գասկոն Գլոկը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



