Իսրայելի հյուսիսում ահաբեկչության ժամանակ զոհվել է երկու իսրայելցի
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի հյուսիսում պաղեստինցի ահաբեկչի կողմից իրականացված հարձակման հետեւանքով երկու իսրայելցի է զոհվել, հարձակվողը ձերբակալվել է: Այս մասին հայտնել է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Հյուսիսային Իսրայելում տեղի ունեցած հարձակումը ահաբեկչական գործողությունների շղթա էր, որը սկսվել է Բեյթ Շեան քաղաքում, որտեղ մահացու հարված է ստացել մի հետիոտն: Այնուհետեւ դանակահարվել է մի երիտասարդ կին Էյն Հարոդա թաղամասում: Կասկածյալը, ի վերջո, չեզոքացվել է Աֆուլայում անցորդի կողմից»,- նշվել է հայտարարության մեջ։
Մամուլի ծառայությունն ավելացրել է, որ «չեզոքացված ահաբեկիչը պաղեստինյան տարածքների բնակիչ է»: Նա «միջին ծանրության վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»,- նշել է ոստիկանությունը։
Kan պետական հեռուստառադիոընկերության տվյալներով՝ միջադեպը սկսվել է Իսրայելի հյուսիսում գտնվող Բեյթ Շեան քաղաքի մոտ, որտեղ ահաբեկիչն իր մեքենայով հարվածել է 16-ամյա մի տղայի, որը թեթեւ վնասվածքներ է ստացել, նախքան 68-ամյա տղամարդուն մահացու հարված հասցնելը: Ահաբեկիչը շարունակել է ճանապարհը դեպի Էյն Հարոդա թաղամասի Թել Յոսեֆ խաչմերուկ, որտեղ դուրս է եկել մեքենայից եւ դանակահարել 20-ամյա մի կնոջ: Այնուհետեւ նա շարունակել է ճանապարհը դեպի Աֆուլա քաղաք, որտեղ խաչմերուկում վրաերթի է ենթարկել 37-ամյա մի տղամարդու։ Նրան միջին ծանրության վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Նույն խաչմերուկում ահաբեկիչը վերացվել է զինված քաղաքացու կողմից, հաղորդել է Kan-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ



