Բիզնես-դասընթացների շարք ՓՄՁ ղեկավարների համար
ОБЩЕСТВОՆպատակ ունենալով աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին իրենց գործունեության բոլոր փուլերում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջինն է Հայաստանում, որն իր հաճախորդների համար սկսեց պարբերաբար կազմակերպել անվճար բիզնես-դասընթացներ:
Բանկի կողմից իրականացվող ծրագրի ընթացքում մասնակիցներին ներկայացվում են հինգ տարբեր թեմաներ, որոնք ուղղված են բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը: Դասընթացների ցանկը ապագայում կհամալրվի մեր գործընկերների համար օգտակար այլ թեմաներով:
Դասընթացներն այսուհետ կազմակերպվելու են ոչ միայն Բանկի հաճախորդ հանդիսացող կազմակերպությունների, այլ նաև բանկի հաճախորդ չհանդիսացող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցելու դասընթացներին:

Հերթական դասընթացները տեղի կունենան ս.թ. փետրվարի 23-ից 26-ը: Բիզնես-դասընթացներն անվճար են բոլոր մասնակիցների համար: