Հյուսիսային Դարֆուրում շուկայի վրա անօդաչուի հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սուդանի Հյուսիսային Դարֆուր նահանգում շաբաթավերջին տեղի ունեցած անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մարդաշատ շուկայում զոհվել է 10 մարդ, հայտնում է AFP-ն՝ հղում անելով տեղական փրկարար ծառայություններին։
Հարձակումը տեղի է ունեցել երկրի այլ շրջաններում մարտական գործողությունների սրման ֆոնին․ կիրակի օրը հումանիտար կազմակերպությունների աշխատակիցները տարհանվել են Կադուգլի քաղաքից, որը գտնվում է պաշարման մեջ և տառապում է սովից։
2023թ․ ապրիլից Սուդանի բանակն ու զինված «Արագ արձագանքման ուժերը» (ԱԱՈՒ) ներքաշված են հակամարտության մեջ, որի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, մոտ 12 միլիոնը հարկադրաբար լքել են իրենց տները՝ առաջացնելով աշխարհի ամենախոշոր տեղահանության և սովի ճգնաժամը։
Հյուսիսային Դարֆուրի շտապ օգնության խորհուրդը հայտնել է, որ շաբաթ օրը անօդաչուն հարվածել է Մալխա քաղաքի Ալ-Հարրա շուկային։ Խորհուրդը չի նշել, թե ով է իրականացրել հարձակումը, բայց ընդգծել է, որ այն առաջացրել է խանութների հրդեհ և զգալի նյութական վնաս։
Հումանիտար կազմակերպության աղբյուրի վկայությյամբ, Կադուգլիում գործող խմբերը «տարհանել են իրենց բոլոր աշխատակիցներին» անվտանգության նկատառումներից ելնելով։ Տարհանումը հետևել է ՄԱԿ-ի որոշմանը՝ տեղափոխել իր լոգիստիկ կենտրոնը Կադուգլիից։
Պատերազմի սկզբից Կադուգլին և հարակից Դիլլինգը պաշարված են զինված խմբավորումների կողմից։ Անցած շաբաթ Ազգային պաշտպանության ուժերը վերահսկողության տակ են առել Բրնո շրջանը՝ կարևոր պաշտպանական գիծը Կադուգլիից Դիլլինգ տանող ճանապարհին։
Հոկտեմբերին բանակը դուրս է մղվել Դարֆուրի արևմտյան Ալ-Ֆաշիր քաղաքից՝ տարածաշրջանում իր վերջին հենակետից։ Դրանից հետո Արագ արձագանքման ուժերը կենտրոնացրել են իրենց ուշադրությունը հարուստ ռեսուրսներով Կորդոֆանի վրա՝ ռազմավարական հանգույց, որը կապում է բանակի վերահսկողության տակ գտնվող հյուսիսային և արևելյան տարածքները ԱԱՈՒ-ի վերահսկողության տակ գտնվող Դարֆուրի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ



