Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է․ Մհեր Ավետիսյան
БЛОГՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայ ժողովուրդը աշխարհի ամենահին ժողովուրդներից է։
Անհիշելի ժամանակներից անցնելով անմարդկային տառապանքների, հալածանքների ու ողբերգությունների միջով՝ մեր ժողովուրդը, այնուամենայնիվ, ունեցել է կամք և վճռականություն հասնելու մեր օրերին։ Եվ սա մեկ բան է նշանակում․ հայ ժողովուրդը պարտավոր է հարատևել։
Հայ ժողովուրդը ոչ միայն ներկա է, այլև կապող օղակ է համայն մարդկության, մարդկության անցյալի և մարդկության, կարելի է ասել, սկզբի միջև։ Սա մեր պատմական առաքելությունն է, մեր պատասխանատվությունը և մեր ուժը։
Սա կարող է և պետք է լինի մեր ժողովրդի հարատևման բանաձևը, մեր ժողովրդի ապրելու բանաձևը։
Մենք ամենահիներից ենք։ Մենք հասել ենք մեր օրեր։ Եվ հետևաբար՝ մենք պետք է հարատևենք։
Բայց հարատևումը ինքնանպատակ չէ։ Հարատևելու համար անհրաժեշտ է ունենալ հզոր պետություն, կազմակերպված պետություն, արդար պետություն և անվտանգ պետություն։
Այսինքն՝ մեր ժողովրդի բանաձևը կյանքի կոչելու համար ամենակարևոր, գլխավոր և, կարելի է ասել, միակ գործոնը պետություն ունենալն է՝ ուժեղ, պատասխանատու և արժանապատիվ պետություն։
Ես ցանկանում եմ, որ մենք մեր ապագա սերունդներին դաստիարակենք այս բանաձևով։
Եվ որ մենք ինքներս էլ ապրենք այս բանաձևով։
Քանզի սա մեր ժողովրդին հարատևության տանող արդար, իրական հիմքեր ունեցող բանաձև է։
Մհեր Ավետիսյան
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»
4
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
5
Рубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на пере...



