«Մանչեսթեր Յունայթեդը» Դե Խեայի համար 40 միլիոն եվրո է պահանջում «Ռեալից»
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ Մադրիդի «Ռեալի» հետ բանակցություններում զիջումների գնալ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերի հարցով: Անգլիական ակումբը Դե Խեայի տրանսֆերի համար պահանջում է 40 միլիոն եվրո, հաղորդում է Marca-ն:
Կոշտ մարտավարության նպատակն է «Ռեալին» ստիպել ավելի զիջողական դիրքորոշում ընդունել իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի տրանսֆերի բանակցություններում: «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ջանք գործադրել այդ ուղղությամբ, քանի որ Ռամոսը եւս ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմյեր լիգայում: Արքայական ակումբը 90-100 միլիոն եվրո է պահանջում Ռամոսի համար:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
3
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



