ԱՄՆ-ը առաջարկել է հանդիպում անցկացնել Ուկրաինայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Եվրոպայի հետ. Զելենսկի
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձեւաչափ Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ եւ Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ, հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ համատեղ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է «РБК-Украина»-ն։
«Իսկապես, ԱՄՆ-ը հայտարարել է, որ առանձին հանդիպում կունենա Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Եվ նրանք առաջարկել են այս ձեւաչափը՝ Ուկրաինա, Ամերիկա, Ռուսաստան եւ, հավանաբար, Եվրոպայի ներկայացուցիչներ»,- նշել է Զելենսկին։
Միեւնույն ժամանակ, նախագահն ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։
«Տրամաբանական կլինի նման համատեղ հանդիպում անցկացնել այն բանից հետո, երբ հասկանանք արդեն կայացած հանդիպման՝ Ամերիկա եւ Ուկրաինա, հնարավոր արդյունքը», - ընդգծել է նա։
Զելենսկու խոսքով՝ ուկրաինական կողմը պետք է մանրամասն տեղեկատվություն ստանա երկխոսության առաջին փուլի արդյունքների մասին, որից հետո որոշումներ կկայացվեն հետագա բանակցությունների վերաբերյալ։
«Մեր թիմը կկապվի ինձ հետ, կներկայացնի երկխոսության առաջին փուլի արդյունքները, եւ այդ ժամանակ մենք կհասկանանք, թե ինչ անենք այնուհետեւ», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա նաեւ նշել է, որ այժմ սպասում է ԱՄՆ դիրքորոշմանը՝ ռուսական կողմի հետ խորհրդակցություններից հետո։
«Ինչպես կարձագանքի Ամերիկան ռուսների հետ խորհրդակցություններից հետո, ազնվորեն ասած՝ դեռ չգիտեմ, բայց այսօր կիմանամ»,- ավելացրել է Զելենսկին։
Հետևեք մեզ՝ այստեղ



