Դոլարի փոխարժեքը կայուն է. Եվրոն էժանացել է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կազմել է 381.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 446.97 դրամ (նվազել է 0.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.73 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 379-381 դրամով, վաճառվում է 383-384.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 440-444 դրամով, վաճառվում է 447.5–454 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.61-4.72 դրամով, վաճառվում է 4.80-4.95 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 380 դրամով, վաճառվում՝ 383.5 դրամով:
Եվրոն գնվում է 443-444 դրամով, վաճառվում է 448 դրամով:
Ռուբլին գնվում է 4.65-4.67 դրամով, վաճառվում է 4.75-4.76 դրամով:
Հետևեք մեզ՝ այստեղ



