«Բարսելոնան» մտադիր է երկարաձգել համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնան» մտադիր է երկարաձգել համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կապտանռնագույնների» ղեկավարությունը ցանկանում է, որ 60-ամյա գերմանացի մասնագետն ակումբում շարունակի աշխատանքը մինչև 2028 թվականը։ Կողմերի միջև գործող համաձայնագիրը կնքվել է 2025 թվականի մայիսին և նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։
Հաղորդվում է նաև, որ կատալոնական ակումբը ծրագրում է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսին։ Արգենտինացու տրանսֆերը «Բարսելոնայի» համար կարող է արժենալ նվազագույնը 100 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորում է 2024 թվականի մայիսից։ Նրա գլխավորությամբ անցկացրած առաջին իսկ մրցաշրջանում թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել է երկրի Գավաթն ու Սուպերգավաթը։
Հետևեք մեզ՝ այստեղ



