Մեսսի-Սուարես զույգը դեռ կշարունակի փայլել․ «Ինտեր Մայամիի» հայտարարությունը
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ինտեր Մայամին» երկարաձգել է պայմանագիրը հարձակվող Լուիս Սուարեսի հետ։ Այս մասին հաղորդում է MLS-ը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը։
38-ամյա ուրուգվայցու հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի մրցաշրջանի ավարտը։
Սուարեսը «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2024 թվականին։ Ավարտված մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում միասին անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Ամերիկյան ակումբի հետ հարձակվողը նվաճել է MLS-ի չեմպիոնի տիտղոսը։
Լուիս Սուարեսը Ուրուգվայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, Ամերիկայի գավաթակիր, Իսպանիայի բազմակի չեմպիոն և գավաթակիր, «Բարսելոնայի» կազմում՝ Չեմպիոնների լիգայի հաղթող, ինչպես նաև Ուրուգվայի և Նիդերլանդների չեմպիոն։
Հետևեք մեզ՝ այստեղ



