Զգուշացում․ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների անունից WhatsApp-ով զանգեր են իրականացվում կեղծ օգտատերերի կողմից
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ, ԿԳՄՍ նախարարության ոլորտային կառույցների ներկայացուցիչներ և գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ վերջին շրջանում ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների անունից WhatsApp հավելվածի միջոցով զանգեր են իրականացվում կեղծ օգտատերերի կողմից, որոնք ներկայանում են որպես նախարարի աշխատակազմի ներկայացուցիչներ և փորձում ստանալ տարբեր տեսակի տեղեկություններ, այդ թվում՝ անձնական տվյալներ։
Տեղեկացնում ենք, որ նշված զանգերը կեղծ են և ԿԳՄՍ նախարարության հետ որևէ առնչություն չունեն։
Խնդրում ենք.
չտրամադրել որևէ տեղեկատվություն,
չպատասխանել նման զանգերին կամ հաղորդագրություններին,
նման դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել նախարարությանը կամ համապատասխան իրավասու մարմիններին։
Հորդորում ենք լինել զգոն և պահպանել տեղեկատվական անվտանգությունը»։
Հետևեք մեզ՝ այստեղ



