Ереван, 29.Март.2026,
00
:
00
ВАЖНО


«Բլոկադա». թատերական պատմություն պատասխանատվության, հույսի և միասնականության մասին

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Փետրվարի 25-ին և 26-ին Ստանիսլավսկի անվան թատրոնում տեղի կունենա «Բլոկադա» ներկայացման պրեմիերան։ Ներկայացման պրոդյուսերներն են Արմեն Պետրոսյանը և Սոֆիա Ղուլյանը։ Սցենարի հեղինակն է Անի Մաղաքյանը։ Դերասանական կազմում ընդգրկված են Լևոն Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Մարիամ Ալեքսանյանը, Վաչե Երիցյանը, Բորիս Մելքոնյանը և Էլեն Գևորգյանը։

Ներկայացումը նախատեսվում է ներկայացնել ոչ միայն Հայաստանում, այլև ունենալ մեծ հյուրախաղեր՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Միացյալ Նահանգներում։ Tert.am Life-ը ներկա է եղել ստեղծագործական թիմի հետ հանդիպմանն ու պարզել առաջին մանրամասները:

«Բլոկադա» ներկայացման պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանը նշում է, որ այս նախագիծը պարզապես աշխատանք չէ, այլ մեծ անձնական պատասխանատվություն՝ պայմանավորված թեմայի բարդությամբ և զգայունությամբ։

Ներկայացման բեմադրող ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի խոսքով՝ «Բլոկադա» ներկայացման հիմնական գաղափարը պատկանում է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանին։

«Մի գեղեցիկ առավոտ ես և Արմեն Պետրոսյանը մտքերի փոխանակման արդյունքում հասանք այն եզրակացության, որ արժե Արցախի բլոկադայի թեմայով ներկայացում անել։ Սկսեցինք քննարկել, թե ով կարող է գրել, ովքեր կարող են խաղալ, և պրոդյուսերական առումով Արմեն Պետրոսյանը հրավիրեց նաև Սոֆիա Ղուլյանին՝ որպես համապրոդյուսեր, և այդպես սկսվեց այս ամենը», -նշեց ներկայացման բեմադրող ռեժիսորը։

Ներկայացումը պատմում է Արցախի բլոկադայի ժամանակաշրջանի մասին՝ ներկայացնելով արցախցի և երևանցի երկու ընտանիքների համատեղ պատմությունը։ Պիեսի հեղինակը Անի Մաղաքյանն է, ում հետ ստեղծագործական խումբը առաջին անգամ է համագործակցում։

Սեդրակ Գոջամանյանը հավելում է, որ նման նախագծերում ամեն ինչ ստեղծվում է զրոյից, և ստեղծագործական կազմը ձևավորվում է զուգահեռ՝ սցենարիստից մինչև դերասանական ընտրություն։

«Ներկայացման բեմանկարիչն է Գարեգին Եվանգուլյանը, աֆիշայի դիզայնի հեղինակը՝ Արտեմ Ղարիբյանը։ Երաժշտությունը գրվում է հատուկ այս ներկայացման համար և դեռ կմնա անակնկալ. այն կունենա նաև երգ և տեսահոլովակ»,- նշեց բեմադրող ռեժիսորը:

Սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը նշում է, որ սկզբից ամենամեծ դժվարությունը թեմայի պատասխանատվությունն էր։

«Առաջինը վախն էր՝ հանկարծ սահմանը չհատենք, հանկարծ սխալ մեսիջներ չփոխանցենք։ Բայց համատեղ աշխատանքի շնորհիվ, կարծում եմ, շատ լավ արդյունք ստացանք։ Ինձ համար սա շատ բարդ էր, որովհետև սա լինելու է իմ առաջին պիեսը, որը բեմ կբարձրանա, և թատրոնի հետ իմ առաջին առնչությունն է որպես հեղինակ, այն էլ այսքան բարդ թեմայով»,- նշեց նա՝ հավելելով, որ հանդիսատեսի գնահատականը կլսեն արդեն փետրվարին։

Դերասան Վաչե Երիցյանի խոսքով՝ նման թեմայի շուրջ աշխատելը և՛ հաճելի է, և՛ բարդ։

«Թեման այնպիսին է, որ պետք է շատ նուրբ ու շատ ճիշտ մոտենալ, որովհետև դա մեզ հետ է գրեթե ամեն օր, ամեն ժամ։ Մենք ներկայացնում ենք ժամ ու կեսանոց մի ամբողջ պատմություն և պետք է դրա մեջ ապրենք։ Մենք փորձում ենք պատասխանատու մոտենալ, որ հանկարծ նրբության սահմանը չանցնենք, քիչ կամ շատ չտանք», -նշեց դերասանը։

Դերասանուհի Էլեն Գևորգյանն էլ ընդգծեց, որ մեծ ուրախությամբ է մասնակցում նախագծին, թեև այն ծանր ու պարտավորեցնող է՝ թեմայի առումով։

Ներկայացման պատմությունը մասամբ իրական է։ Արցախի մի ընտանիք, ճակատագրի բերումով, հյուրընկալվում է երևանյան ընտանիքում, և հենց այդ ընթացքում սկսվում է բլոկադան։ Երկու, թվում է թե տարբեր աշխարհներ, ամբողջ աշխարհից կտրված, ստիպված են գոյատևել մեկ տան մեջ՝ ապրելով անորոշության, հույսի և սպասման պայմաններում։

Ներկայացման առանցքային գաղափարն այն է, որ հայը, անկախ բնակության վայրից, բարբառից կամ այլ տարբեր հատկանիշներից, չպետք է իր տեսակով տարանջատում դնի իր և մյուս հայի միջև։

«Բլոկադա» ներկայացումն ավարտվում է այն պահին, երբ Արցախում ավարտվում է բլոկադան։

Հետևեք մեզ՝ այստեղ

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана