«Добрый» և «Фруто няня» մանկական հյութերի մեջ բորբոսներ են հայտնաբերել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մի տղամարդ սոցիալական ցանցերում հայտնել է, որ խանութից գնված հյութի տուփի մեջ «ուղեղի» տեսքով բորբոսի գունդ է հայտնաբերել։ Սոցցանցերի գրառումներից դատելով՝ նման տհաճ գտածոները հազվադեպ չեն Ռուսաստանում։ Սնկեր են հանդիպում նույնիսկ մանկական ըմպելիքներում։ Պատճառը կարող է լինել արտադրական սխալները կամ փաթեթավորման կնիքի կոտրվածքը։
Ալեքսեյ Կոշկինը պնդում էր, որ բորբոս է հայտնաբերել «Добрый» ցիտրուսային հյութի երկու լիտրանոց տուփի մեջ։ Նա իր Ֆեյսբուքի հետևորդներին զարմացրել էր տարօրինակ, «ուղեղի» տեսքով բորբոսի տեսանյութով։ Կոշկինը գտածոն հայտնաբերել էր ընկերների հետ իր ամառանոցում հանգստանալիս։ Երբ 360․ru-ը նրան խնդրել է բացատրել միջադեպը, լրագրողը երկիմաստ պատասխան է տվել. նա գումար է պահանջել իր մեկնաբանության համար։
Հաջորդ դեպքը տեղի է ունեցել մի կնոջ հետ։ Նա խանութից գնել է «Фруто няня» մանկական հյութ։ Բորբոսի լուսանկարները հրապարակել է VKontakte-ում։ Նա նաև հայտնել է, որ հյութը գնել է «Մագնիտ» խանութից։ Պիտանիության ժամկետը նորմայի սահմաններում է եղել։
Նմանատիպ հաջորդ դեպքը․
Նովոսիբիրսկում տեղի ունեցած միջադեպը լուրջ մտահոգություններ է առաջացրել ծնողների շրջանում: Երկու տարեկան աղջկա մայր Դարիան բորբոս է հայտնաբերել մայիսի 17-ին Ստանիսլավսկի փողոցի «Մարիա-Ռա» խանութում գնած «ՖրուտոՆյանյա» մանկական հյութի տարայի մեջ:
Դարիայի պատմածով, իր դուստրը խմել է հյութի կեսը, բայց հետո հրաժարվել է խմել այն։ Սիբիրցի կինը որոշել է փորձել հյութը և ապշել է դրա թթու համից և տհաճ հոտից։ Փաթեթավորումը զննելիս նա տուփի ներքևի և կողմերի վրա զգալի քանակությամբ բորբոս է հայտնաբերել։
«Սա պարզապես անընդունելի է։ Ինչպե՞ս կարելի է այդքան անփույթ լինել մանկական ապրանքների նկատմամբ», - լրագրողների հետ զրույցում իր զգացմունքներով կիսվեց Դարիան։
Կինը նաև լուսանկարներ տրամադրեց, որոնք հաստատում էին իր պատմությունը: Նույն օրը Դարիան զանգահարեց «ՖրուտոՆյանյա» թեժ գծին, որտեղ նրան խորհուրդ տվեցին երեխային տալ աբսորբենտ և պահել փաթեթավորումը հետագա ուսումնասիրության համար:
Ընկերության ներկայացուցիչները բացատրել են, որ բորբոսը կարող էր առաջանալ խանութում փաթեթավորման դեֆորմացիայի պատճառով։
Այնուամենայնիվ՝ խորհուրդ ծնողներին․ եղեք զգոն և թույլ մի տվեք նման թյուրիմացությունները վնասեն ձեզ և ձեր երեխաներին։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



