Ереван, 10.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Էկզոտիկ ուտե՞ստ, առօրյա ապո՞ւր, թե՞ տոնական կերակուր. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆեյդժուադան ավանդական բրազիլական ուտեստ է՝ ապուր, որը պատրաստված է սև լոբուց և մսից։ Անվանումը ծագում է պորտուգալերեն feijao բառից, որը նշանակում է «լոբի»։

Այս ուտեստը զարգացել է 17-րդ և 18-րդ դարերում՝ Բրազիլիայի պորտուգալական գաղութացման ժամանակ։ Դրա արմատները կապված են պորտուգալական խոհանոցի հետ, որտեղ արդեն իսկ գոյություն ունեին լոբուց ու մսից պատրաստվող նմանատիպ ապուրներ։ Արդյունքում Բրազիլիայում նման բաղադրատոմսերը հարմարեցվել են տեղական արտադրանքին, մասնավորապես սև լոբուն։ Ժամանակի ընթացքում ֆեյդժուադան դուրս է եկել պարզ առօրյա ուտեստ լինելու «շրջանակներից» և դարձել է բրազիլական խոհանոցի ազգային խորհրդանիշ։

Ժամանակակից պատմաբանները կարծում են, որ ֆեյդժուադան ծագել է ոչ թե որպես «աղքատ մարդու սնունդ», այլ որպես մսից և լոբուց պատրաստված եվրոպական ուտեստների էվոլ յուցիա նոր միջավայրում։ Բրազիլիայում ֆեյդժուադան ավանդաբար ուտում են չորեքշաբթի և շաբաթ օրերին։ Այդ ուտեստը շատ կշտացնող է, ուստի այն հաճախ մատուցվում է ճաշի ժամանակ, այլ ոչ թե երեկոյան։ Այն սովորաբար մատուցվում է բրնձով, նարինջով և կաղամբով, բանն այն է, որ նարինջը օգնում է մարսել այդ ծանր ուտեստը։

Ներկայում Բրազիլիայում կան դրա մի քանի տարածաշրջանային տարբերակներ։

Ռիո դե Ժանեյրոյում ֆեյդժուադայի ամենադասական տարբերակն է՝ օգտագործվում է սև լոբի, խոզի և տավարի մսի բազմաթիվ տեսակներ, մատուցվում է բրնձով, կաղամբով, նարինջով և ֆարոֆայով: Սան Պաուլոյում ֆեյդժուադան նման է Ռիո դե Ժանեյրոյի տարբերակին, սակայն այստեղ այն հաճախ ավելի խիտ և հարուստ է լինում, մատուցվում է ավելի մեծ չափաբաժիններով, և հայտնի ուտեստ է ընտանեկան ռեստորաններում: Մինաս– Ժերայսում այդ ապուրն ավելի տնական և պարզ տարբերակով է. այստեղ ավելի քիչ միս է օգտագործվում, համը լինում է մեղմ, հաճախ ավելացվում են տեղական երշիկներ: Բահիայում ֆեյդժուադան կրում է աֆրիկյան ազդեցություն. երբեմն ավելացվում են համեմունքներ կամ արմավենու յուղ, իսկ ապուրը համեմատաբար ավելի կծու համ է ունենում: Հարավային Բրազիլիայում սև լոբու փոխարեն օգտագործվում է կարմիր կամ շագանակագույն լոբի, մատուցելիս զգացվում է եվրոպական ազդեցությունը՝ գերմանական և իտալական ավանդույթներով, իսկ ապուրն ավելի թեթև համ է ունենում:

Հյուսիսային և Ամազոնի շրջաններում դասական ֆեյդժուադան ավելի քիչ է տարածված, այստեղ օգտագործվում են տեղական միս և մթերքներ, երբեմն անգամ լոբին փոխարինվում է այլ լոբազգիներով կամ նույնիսկ դրանց խառնուրդով:

Հակիրճ ամփոփելով՝ կարելի է ասել, որ չնայած ֆեյդժուադա ապուրը մեկ ուտեստ է, բայց կարող է շատ տարբերվել իր համերով՝ կախված տարածաշրջանից, կլիմայից և մշակութային ավանդույթներից:

Բրազիլիայի այդ ազգային ուտեստը հայտնի է նաև նրա սահմաններից շատ հեռու։ Ինչպես կարելի է ենթադրել, այն հատկապես հայտնի է բրազիլական սփյուռք ունեցող երկրներում՝ Պորտուգալիա, ԱՄՆ, Ֆրանսիա և Իսպանիա։ Շատ երկրներում ֆեյդժուադան հարմարեցվում է տեղական բաղադրիչներին և դառնում ռեստորանային ուտեստ, այլ ոչ թե առօրյա ճաշատեսակ։ Այն հաճախ մատուցվում է բրազիլական մշակութային փառատոներում, ազգային տոներում, լատինաամերիկյան խոհանոցի թեմատիկ երեկոներում։

Ֆեյդժուադա կարելի է համտեսել անգամ Հայաստանում՝ որպես ոչ ավանդական հայկական ուտեստ։ Այն կարելի է գտնել այն ռեստորաններում, որոնք մատուցում են միջազգային կամ լատինաամերիկյան խոհանոց, գաստրոնոմիկ փառատոններում, նաև հնարավոր է այն տանը պատրաստել ինտերնետից վերցված բաղադրատոմսերով։ Հայաստանում ևս այդ ապուրը հաճախ հարմարեցվում է տեղական մթերքներին, օգտագործում են առկա լոբին, նվազեցվում է ճարպոտ մսի օգտագործումը, մատուցվում է ավելի ծանոթ ու քիմքին հարազատ խավարտի հետ։

Իսկ, ընդհանրապես, Հայաստանում այն համարվում է էկզոտիկ ուտեստ, այլ ոչ թե առօրյա սնունդ

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG