Նման բան ամեն օր չես տեսնի․ անհավանական է, բայց այս աղջիկները երկվորյակներ են. լուսանկարներ
ЛАЙФԱյս ընտանիքն իսկապես արտասովոր է։ Հաննան եւ Կայլը Մանչեսթերից անհամբեր սպասում էին իրենց երեխաների ծնունդին՝ անչափ ոգեւորված էին, որ երկվորյակ երեխաներ են ունենալու։ Սակայն երբ ամուսինները տեսան փոքրիկներին, նրանք ապշած էին։
Հաննան բաց մաշկ ունի, իսկ նրա ամուսին Կայլը սեւամորթ է։ Եւ երկվորյակները «որոշել էին» համապատասխանել իրենց ծնողներին։ Անայան ծնվել էր մոր նման սպիտակ, Մայլան՝ հոր նման սեւ։ Հաննան պատմում է, որ դեռ երեխաների ծնվելուց առաջ իրենց ընկերները կատակում էին․ «Ինչ եք անելու, եթե մեկը սեւ լինի, մյուսը՝ սպիտակ»։

Կատակն իրական էր դարձել․․․ Բժիշկները հավատացնում են, որ նման բան լինում է միջռասսայական ամուսնությունների 500-ից մեկի դեպքում։ Այսօր շատերը չեն հավատում, որ երեխաները հարազատ քույրեր են եւ այլն էլ՝ երկվորյակներ։ Նրանք հիմա 10 ամսական են, եւ մայրն ասում է, որ բացարձակ տարբեր են։ Մայլան ակտիվ է, աշխույժ, իսկ Անայան շատ հանգիստ երեխա է։




Պատրաստեց Past.am-ը:



