NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արձագանքելով այն տեղեկատվությանը, որ եվրոպական մի շարք երկրներում «Նեսթլե» ընկերությունն իրականացնում է մայրական կաթի փոխարինիչի՝ NAN կաթնախառնուրդի որոշ խմբաքանակների կամավոր հետկանչ (Bacillus cereus բակտերիաներով հնարավոր վարակվածության կասկածով), վերահսկողություն է սկսել տվյալ արտադրատեսակը Հայաստանի Հանրապետություն ներմուծող «Պրեմիեր ֆուդս» ՍՊԸ-ում: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
«Համաձայն տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից արձանագրված արդյունքների՝ հիշատակված խմբաքանակները՝
NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, թիթեղյա տարա՝ 400 գ, արտադրության ամսաթիվը՝ 22.10.2025, պիտանիության ժամկետը՝ 22.10.2027, խմբաքանակ՝ 52950346АА,
NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, թիթեղյա տարա՝ 800 գ, արտադրության ամսաթիվը՝ 21.10.2025, պիտանիության ժամկետը՝ 21.10.2027, խմբաքանակ՝ 52940346АВ,
NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, թիթեղյա տարա՝ 800 գ, արտադրության ամսաթիվը՝ 21.10.2025, պիտանիության ժամկետը՝ 31.10.2027, խմբաքանակ՝ 52940346АА,
NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, ստվարաթղթե տուփ՝ 1 050 գ, երկու ներդիրով, արտադրության ամսաթիվը՝ 21.10.2025, պիտանիության ժամկետը՝ 14.04.2027, խմբաքանակ՝ 52940346ВА,
NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, ստվարաթղթե տուփ՝ 1050 գ, երկու ներդիրով, արտադրության ամսաթիվը՝ 22.10.2025, պիտանիության ժամկետը՝ 15.04.2027, խմբաքանակ՝ 52950346ВА,
Հայաստանի Հանրապետություն չեն ներմուծվել:
Նաև «Նեսթլե» ընկերությունն է տեղեկացրել, որ հիշատակված խմբաքանակների արտադրանքը ընկերության դիստրիբյուտորական ցանցի միջոցով Հայաստան չի մատակարարվել։ Հայաստանում պաշտոնական վաճառքի ուղիներով վաճառվող «Նեսթլե» ապրանքանիշի մայրական կաթի բոլոր փոխարինիչները լիովին անվտանգ են օգտագործման համար և համապատասխանում են տեղական օրենսդրության պահանջներին»,- ասված է հաղորդագրությունում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



