Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես՝
- Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Մովսես Անտոնյանը փոխադրվել է Լոռու մարզի դատախազի պաշտոնին:
- Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին:
- Քրիստինե Մանուկյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:
- Միլենա Տոնեյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:
- Արման Մանուչարյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:
- Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ալինա Համբարձումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Էլեն Ալեքսանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Գոռ Խանզադյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Տիգրանուհի Բադալյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
- Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Արսեն Մկրտչյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
- Գևորգ Հակոբյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
- Տավուշի մարզի դատախազության դատախազ Անահիտ Այվազյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Տիգրան Վարդանյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
- Գրիգոր Հարությունյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
- Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Արեգ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Մհեր Եսայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Արմավիրի մարզի դատախազության դատախազ Գալուստ Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Կապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Մհեր Ղահրամանյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
- Տավուշի կայազորի զինվորական դատախազության դատախազ Վահագն Վարդանյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
2
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
3
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
4
Правительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»
5
На что указывают позорные цифры? «Паст»



