Ձեր իշխանության յոթ տարիների ընթացքում ՀՀ պարտքը ավելացել է ութ մլրդ ԱՄՆ դոլարով. Հրայր Կամենդատյան
БЛОГՄի նախկին լրագրող, որոշել է իբր մի մոլորություն սկսի թոշակների շուրջ։ Մասնավորապես առաջարկել է իր կարծիքով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի գումարը բաժանել կես միլիոն թոշակառուների քանակի վրա և ստանալ 360 դրամ։ Իբր ինչ եք աղմկում, եղածը մի մատնաքաշի փող է էլի։ Նմանօրինակ մանիպուլացման բարոյական մասը չեմ քննարկում, բայց տվյալ անձին հիշեցնում եմ մի քանի բան։
1. Տեղյակ եք ,որ ձեր իշխանության յոթ տարիների ընթացքում ՀՀ պարտքը ավելացել է ութ մլրդ ԱՄՆ դոլարով։ Այդ յոթ տարիներին դուք ստացել եք միլիարդավոր դրամների աշխատավարձ և պարգևատրումներ։
2. Տեղյակ եք, որ ձեր իշխանության յոթ տարիների ընթացքում միջին թոշակները աճել են ընդամենը 22 տոկոսով, իսկ ձեր աշխատավարձերը և պարգևատրումները 100+ տոկոսներով։
3.Տեղյակ եք, որ միջին թոշակը բարձրացնելու, նվազագույն պարենային զամբյուղի արժեքին մոտեցնելու 2021 թվականի ժողովրդին տրված խոստումը չեք կատարել, խաբել եք ՞։ Այո խաբել եք, Այո չեք կատարել, Այո տապալել եք, բայց շարունակել եք ստանալ միլիարդավոր դրամներ, որպես պարգևավճար և աշխատավարձ։
Շարքը կարելի է անվերջ շարունակել։
Օգտվելով առիթից, նորից հիշեցնում եմ ,որ Հայաքվեն սկսել է հանրագրի ստորագրման գործընթաց, որը բաղկացած է երկու կետից։
1. Բարձրացնել թոշակները 50 տոկոսով։
2. Յուրաքանչյուր հաջորդ տարի իրականացնել թոշակների ինդեքսավորում։
Վերջում էլ մի մարդկային առաջարկ։ Թոշակների հետ կապված մանիպուլյացիոն հաշվարկներով մի զբաղվեք, ձեզ պատկերացրեք 40 հազար դրամ թոշակ ստացող և կիսասոված տարեցի տեղում։ Եղեք գթասիրտ։
1
На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
2
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
3
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
4
Правительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»
5
На что указывают позорные цифры? «Паст»



