Հայաստանցի երիտասարդները կասկածվում են ստամբուլահայ տարեց ամուսիններին ավազակային հարձակման ենթարկելու և սպանության մեջ (լուսանկարներ, տեսանյութ)
ФОТОShabat.am-ը գրում է.
Ստամբուլի Շիշլի թաղամասում անցած շաբաթ հայազգի տարեց ամուսինների տունը թալանելու ու ամուսնուն սպանելու մեջ կասկածվողները հայեր են՝ հիմնականում ՀՀ քաղաքացիներ։ Հանցագործները կապկպելով՝ սպանել էին 85-ամյա ոսկերիչ Հակոբ Դեմիրջիին, վնասվածք հասցրել կնոջը՝ Սեդա Դեմիրջիին։ Այս մասին հայտնում է Sabah պարբերականի կայքը։
Հաղորդվում է, որ ամուսինների տնից գողացել են 1 մլն լիրա արժողությամբ զարդեր և գումար։ Ութ հոգանոց խումբը ձերբակալվել է Տրապիզոնում՝ դեպքից 4 օր անց։ Ինչպես պարզվել է՝ նրանք պատրաստվում էին կեղծ անձնագրերով Վրաստանով փախչել Հայաստան։ Տրապիզոնում նրանց վարձակալած տանը հայտնաբերվել են իրեղեն ապացույցներ՝ Հակոբ Դեմիրջիին պատկանող ձեռքի ժամացույցն ու 10 հազար դոլար։
Նախնական վարկածով՝ կողոպուտի նախաձեռնողը եղել է Դեմիրջիների տանն աշխատող հայուհին։ Նա զանգահարել է Հայաստանում գտնվող իր ազգականներին ու կանչել թալանի։ Հենց նա էլ բացել է դուռը հանցագործների առաջ։
Ձերբակալված կասկածյալներից 5-ը կանայք են՝ հիմնականում ՀՀ քաղաքացիներ, ինչպես նաև ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներ։
Սպանված Հակոբ Դեմիրջիին հուղարկավորել են երեկ։
Շարունակությունն այստեղ




















































