Ереван, 14.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանը ինստիտուտների՞ պետություն է, թե՞ մեկ կաբինետի ու մեկ անձի. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com–ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» իր տեսլականը: Կառավարության ղեկավարը հրապարակել է գործողությունների ծրագիր, որի առաջին կետը ներկայիս կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականն է և Պատրիարքական Աթոռի տեղապահի ընտրությունը: Այնուհետև, ըստ իջևանցի «բարեփոխիչի», պետք է ընդունվի Հայ առաքելական եկեղեցու նոր Կանոնագիրք՝ հոգևորականության հուսալիությունը ստուգելու կանոններով, ֆինանսական թափանցիկությամբ ու ապաքաղաքականացվածության հայտարարությամբ: Կստուգվեն նաև նշված կանոնների պահպանման երաշխիքները: Փաշինյանը խոստանում է հոգևորականների համար սոցիալական երաշխիքներ, կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվելու իրավունք, եկամտային հարկի վերադարձ, սոցիալական վարկեր և պարտադիր առողջության ապահովագրություն։ Վարչապետը նաև նշել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունները պետք է անցկացվեն նոր Կանոնագրքի համաձայն։ Որպես հետգրություն՝ Փաշինյանը խոստացել է կառավարության խորհրդատվական աջակցությունը Կանոնագրքի մշակման գործում։

Իրավաբան և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հերքել է Հայ առաքելական եկեղեցու՝ 301 թվականին պետության կողմից հիմնադրվելու մասին վարչապետի հայտարարությունը, անդրադառնալով Փաշինյանի պատմական ակնարկներին, որոնք հնչել են մի խելահեղ առաջարկի հետ մեկտեղ, այն է՝ կիրակնօրյա պատարագներից առաջ բոլոր հայկական եկեղեցիներում հնչեցնել ազգային օրհներգը։ «Առաքելական եկեղեցին հիմնադրվել է առաջին դարում Սուրբ առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի կողմից: Մոտավորապես 250 տարի անց՝ 301 թվականին պետությունը պարզապես ճանաչել և պետական կարգավիճակ է շնորհել այդ Եկեղեցուն՝ շնորհիվ սուրբ Գրիգոր Լուսավորչի», - սոցիալական ցանցերում բացատրել է Մելիքյանը։ Նրա խոսքով, վարչապետը որևէ կապ չունի Սուրբ Պատարագի ծեսերի հետ, որոնք Եկեղեցու հայրերը մշակել են դարերի և հազարամյակների ընթացքում։ Իր հերթին, «Գոլոս Արմենիի» հրատարակությունը շեշտել է, որ Փաշինյանի՝ խորհրդարանում արած հայտարարությունը, թե իրեն պետք չէ «իրեն ենթարկվող Կաթողիկոս, այլ պետք է օտարերկրացի լեյտենանտի չենթարկվող», և որ Կաթողիկոսը «պետք է հեռանա», անցնում է բոլոր հնարավոր կարմիր գծերը։

Ավելին, որոշակի իմաստով Եկեղեցին պառակտելու փորձը հաջողվել է, քանի որ ի հայտ են եկել հոգևորականներ, որոնք դեմ են Կաթողիկոսին։ Մեղադրանքներ, բողոքներ, վարչապետի հետ արտակարգ հանդիպում. այս ամենը նախատեսված է ներքին եկեղեցական պայթյուն առաջացնելու համար։ Սակայն 28 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ միաժամանակ հայտարարել են Կաթողիկոսին իրենց լիակատար աջակցության մասին և նրա հակառակորդների գործողությունները անվանել են պառակտման փորձ։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նույնպես քննադատել է հայկական իշխանությունների հարձակումները Եկեղեցու վրա՝ ընդգծելով, որ իր դիրքորոշումն անփոփոխ է և կմնա անսասան։ Բոլորն են հասկանում, որ եթե Կաթողիկոսը հանկարծ «հրաժարական տա» գործադիր իշխանության ճնշման տակ, նման արդյունքը կնշանակի ուժերի և զսպումների հավասարակշռության լիակատար փլուզում։ Բանն այն է, որ Եկեղեցին Հայաստանի վերջին անկախ ինստիտուտն է։

Սփյուռքն է ազդանշան ստացել՝ Կաթողիկոսի լեգիտիմության կորուստը հարված կլինի համաշխարհային հայկական կապերին։ Բայց Փաշինյանի կառավարությունը համոզված է, որ այլևս դիմադրություն չկա, և սկսվել է մի այնպիսի փուլ, երբ ճնշող մեխանիզմներն այլևս չպետք է թաքցնել։ Ճիշտ է, դրանք առաջ էլ հատկապես չեն թաքցվել։ Արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան են ստանում կատարյալ նվեր. թույլ Եկեղեցի = թույլ ինքնություն = տարածաշրջանային ճնշման իդեալական հիմք, նույնիսկ ավելի մեծ, քան նախկինում։

Սակայն Եկեղեցու դեմ պետական արշավը երբեք լավ չի ավարտվել, երբեք։ Հենց որ կառավարությունը սկսում է «վերանորոգել» կրոնական հաստատությունները՝ համապատասխանեցնելով դրանք իր նպատակներին, երկիրը հայտնվում է անկայունության գոտում, որից գործնականում անհնար է դուրս գալ առանց կորուստների։ Բայց մի՞թե Հայաստանը բավականաչափ չի կորցրել այս յոթ տարվա ընթացքում։ Այսօր հայ հասարակությունը չի բախվում «ո՞վ է ճիշտ՝ Փաշինյանը, թե՞ Գարեգին Բ-Ն» հարցին։ Իրական հարցն այն է, թե արդյո՞ք երկրում կմնա որևէ ինստիտուտ, որը չի վերածվել գործադիր իշխանության կցորդի, արդյո՞ք Հայաստանը ինստիտուտների պետություն է, թե՞ մեկ կաբինետի և վարչապետի աթոռը զբաղեցնող մեկ անձի ծրագրերի պետություն։

Ու ևս երկու կարևոր կետ։ Փաշինյանի խառնածինները սոցիալական ցանցերում քիշինևյան առոգանությամբ տոնում են այն, որ «Կաթողիկոսը չկարողացավ գումարել դեկտեմբերի 10-ին նախատեսված ճակատագրական եպիսկոպոսական ժողովը, որը վկայում է նրա թուլության և ոչ ժողովրդականության» մասին: Ինչպիսի ծաղրածուներ։

Անգամ նորածնին է ակնհայտ, որ գրավված պետությունում, որտեղ հարգված եպիսկոպոսները բանտարկված են կեղծ մեղադրանքներով, նման միջոցառումների անցկացումը չափազանց վտանգավոր է: Անխոհեմ է վտանգի ենթարկել այն կողմնակիցներին և պետական գործիչներին, ովքեր, ամենայն հավանականությամբ, կձերբակալվեն կամ կարտաքսվեն երկրից: Եվ Կաթողիկոսն այսօրվա համար միակ ճիշտ որոշումն է կայացրել, այն է՝ չեղարկել է ժողովը։

Իսկ հիմա Պատարագից առաջ օրհներգի մասին: Իրականում Փաշինյանն իր խելագարության մեջ կրկնում է ուրիշներին: 2024 թվականի դեկտեմբերի 13-ին ուկրաինական Վիննիցայի մարզի Լադիժինի տաճարում, որը գրավվել էր բենդերականների կողմից, քահանան դաժանորեն ծեծի էր ենթարկվել. նա անցկացրել էր «պատարագ», որի ընթացքում հնչել էր Ուկրաինայի օրհներգը: Այդ «պատարագին» ոչ ոք ներկա չէր, բացառությամբ հոգևորականների և ինչ-որ անհայտ մարդկանց, որոնք կանգնած էին խորանի մոտ։ Այսպիսով, սա է այն ճակատագիրը, որը իջևանցի կրոնափոխը պատրաստում է ՀԱԵ-ի համար։ Միայն մեկ բան կա ասելու. մարդիկ, շարունակեք լռել։ Եվ չզարմանաք, եթե շուտով հազարամյա հայկական եկեղեցիները լցվեն աղմկոտ դիսկոտեկներով և անցկացվեն ՔՊ կուսակցության համաժողովներ՝ Աննա Հակոբյանի երկրպագուների մասնակցությամբ։ Իսկ դրանից հետո կգան նրանց թուրք «ընկերները» ֆեսերով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияIDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона Геворгяна