ԱՄՆ-ում մահացել է նոբելյան մրցանակի դափնեկիր Իրվին Ռոուզը
ОБЩЕСТВОԱՄՆ-ում 88 տարեկան հասակում մահացել է քիմիայի ոլորտում նոբելյան մրցանակի դափնեկիր Իրվին Ռուոզը։ Նա հունիսի 2-ին Դիրֆիլդ քաղաքում քնի մեջ մահացել է։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Ռոուզը ծնվել է 1926թ.։ Նա ավարտել էր Վաշինգթոնի նահանգի համալսարանը եւ 4 տարի անց դիսերտացիա պաշտպանել։ 2004թ. նա Ահարոն Չեխանովերի եւ Աբրահամ Հերշկոյի հետ միասին արժանացել էր Նոբելյան մրցանակի՝ բջջում տեղի ունեցող ամենակարեւոր ցիկլային գործընթացներից մեկը՝ սպիտակուցների ուբիկվիտին միջնորդավորված անկումը բացահայտելու համար։
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...



