Ереван, 19.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Աշխարհաքաղաքական վեկտորները՝ ուկրաինական պատերազմի ֆոնին. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինական պատերազմը, որն սկսվել է 2022 թվականի փետրվարին և շարունակվում է մինչ օրս, դարձել է ոչ միայն ժամանակակից Եվրոպայի, այլև ամբողջ միջազգային հարաբերությունների համակարգի ամենախոր ճգնաժամերից մեկը՝ պատճառ դառնալով հազարավոր զոհերի, լայնածավալ ավերածությունների և հումանիտար աղետի, բայց, միևնույն ժամանակ, չհասնելով էական ռազմաքաղաքական շրջադարձի:

Պատերազմի երկարաձգումը, ռազմաճակատում անորոշ ու դանդաղ փոփոխությունները, ինչպես նաև դիվանագիտական ճակատում անընդհատ փոխվող դիրքորոշումները ստեղծել են մի իրավիճակ, որտեղ յուրաքանչյուր շահագրգիռ կողմ փորձում է առավելագույնս օգտագործել ստեղծված իրավիճակը՝ սեփական ռազմավարական, աշխարհաքաղաքական ու տնտեսական նպատակներին հասնելու համար։

Այս իրավիճակում ԱՄՆ վարչակազմը, որը սկզբնական շրջանում հանդես էր գալիս որպես ուկրաինական կողմի գլխավոր ռազմական ու ֆինանսական հենարան, այժմ ավելի ու ավելի ակտիվորեն փորձում է խաղալ միջնորդի և հակամարտության խաղաղ կարգավորման ջատագովի դեր՝ բանակցելով ուկրաինական և ռուսական կողմերի հետ։ Սակայն Վաշինգտոնի համար հակամարտության բուն տարածաշրջանն ունի սահմանափակ ռազմավարական նշանակություն՝ պայմանավորված աշխարհագրական հեռավորությամբ և այն հանգամանքով, որ ԱՄՆ-ն կարող է ավելի հեշտությամբ մանևրել խաղաղության և պատերազմի միջև՝ չկորցնելով իր գլոբալ ազդեցությունը։ Սա է պատճառը, որ ամերիկյան առաջարկները խաղաղության վերաբերյալ հաճախ ընկալվում են որպես միջանկյալ լուծումներ, որոնք չեն արտացոլում եվրոպական երկրների բոլոր շահերն ու մտահոգությունները, իսկ որոշ դեպքերում նույնիսկ դիտվում են որպես պրոռուսական։ Արդյունքում, Եվրոպայի առաջատար երկրները փորձում են վերախմբագրել ամերիկյան առաջարկները՝ դրանցում ավելացնելով իրենց համար կարևոր տարրեր և ստիպելով ուկրաինական կողմին որդեգրել առավել կոշտ դիրքորոշում, որը պետք է կանխի Ռուսաստանի համար որևէ նշանակալի հաղթանակի կամ ազդեցության ամրապնդման հնարավորությունը։

Այս դինամիկան ցույց է տալիս, որ ուկրաինական պատերազմի դիվանագիտական հանգուցալուծման դեպքում ամենամեծ փոփոխությունները տեղի են ունենալու հենց Եվրոպայում, քանի որ նոր ուժային բալանսը, անվտանգության ճարտարապետությունն ու տնտեսական կախվածությունների պատկերը պիտի վերաիմաստավորվեն հենց այստեղ։ Եվրոպայի այս կոշտ և սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև ամերիկյան կողմի վրա ազդելու փորձերը բխում են այն իրողությունից, որ Եվրոպայի անվտանգային և տնտեսական համակարգերը վերջին տասնամյակների ընթացքում մեծապես կախված են եղել թե՛ ԱՄՆ-ի պաշտպանական երաշխիքներից, թե՛ Ռուսաստանի էներգետիկ և հումքային մատակարարումներից։

Ուկրաինական պատերազմը ստիպեց եվրոպական երկրներին արագ մտածել սեփական անվտանգային և ռազմավարական ինքնավարության մասին՝ դիվերսիֆիկացնել էներգետիկ աղբյուրները, զարգացնել սեփական ռազմական արդյունաբերությունը, նվազեցնել կախվածությունը ռուսական հումքի մատակարարումից և չինական ապրանքների ներկրումից։ Սակայն Եվրոպան՝ որպես բազմազգ, բազմակենտրոն միություն, չունի միասնական և միանշանակ մոտեցում բոլոր հարցերում։ ԵՄ ներսում առկա են խոր հակասություններ՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, էներգետիկ քաղաքականության, անվտանգության ռազմավարության և անգամ Ուկրաինային աջակցության ծավալների հետ։

Մյուս կողմից՝ ուկրաինական հակամարտության ֆոնին աշխարհաքաղաքական մրցակցությունը դուրս է եկել տարածաշրջանային սահմաններից՝ ընդգրկելով նաև գլոբալ մակարդակը, որտեղ ամենակարևոր մարտահրավերը ԱՄՆ-Չինաստան մրցակցությունն է։

Վաշինգտոնը, բանակցելով Ռուսաստանի հետ, խորքային առումով փորձում է Մոսկվային որոշակիորեն հեռացնել Պեկինից՝ հասկանալով, որ ԱՄՆ-ի համար երկարաժամկետ սպառնալիքը ոչ թե Ռուսաստանն է, այլ Չինաստանը, որն արդեն այսօր ունի համաշխարհային մակարդակի տնտեսական, տեխնոլոգիական և ռազմական ներուժ։ Այդ իսկ պատճառով էլ Վաշինգտոնը փորձում է խաղալ տարբեր ճակատներում՝ միաժամանակ ճնշում գործադրելով, բայց նաև դիվանագիտորեն շփվելով Մոսկվայի հետ, որպեսզի վերջինս չդառնա Պեկինի լիարժեք ռազմավարական գործընկերը՝ հատկապես արևմտյան տնտեսական և տեխնոլոգիական պատժամիջոցների պայմաններում։

Իր հերթին Պեկինը, չնայած չի ցանկանում բացարձակապես կապվել ռուսական մոտեցումների հետ, բայց նաև չի թողնում, որ Ռուսաստանը դառնա Արևմուտքի «ավար», քանի որ դա կարող է խաթարել իր տարածաշրջանային և գլոբալ հավակնությունները։ Այս բարդ հաշվարկների պայմաններում Չինաստանը ձգտում է պահպանել ռազմավարական հավասարակշռություն՝ միաժամանակ աջակցելով Ռուսաստանին տնտեսական ու դիվանագիտական մակարդակով, բայց նաև ցուցադրելով չեզոքություն՝ սեփական միջազգային իմիջը չվնասելու համար։

Ուկրաինական պատերազմի ստեղծած աշխարհաքաղաքական վակուումը օգտագործելու հարցում առանձնահատուկ ակտիվություն է ցուցաբերում Թուրքիան։ Անկարայի քաղաքականությունը վերջին տարիներին դարձյալ հաստատում է, որ Թուրքիան ձգտում է ամրապնդել իր դիրքերը որպես տարածաշրջանային խոշոր խաղացող՝ օգտագործելով այն հնարավորությունները, որոնք բացվել են Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացման, ինչպես նաև Արևմուտքի նոր քաղաքական առաջնահերթությունների ֆոնին։ Սիրիայում Թուրքիան փորձում է մեծացնել իր ռազմական և քաղաքական ազդեցությունը, փոխարինել ռուսական և իրանական ներկայության թուլացումը սեփական ներկայությամբ։ Հարավային Կովկասում, որտեղ ռուսական ազդեցությունը նվազել է հատկապես Արցախյան պատերազմի արդյունքում, Թուրքիան ակտիվորեն ներգրավվում է տարածաշրջանային գործընթացներում՝ առաջ մղելով տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային նախագծերի իրագործման օրակարգը, ընդլայնելով ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ և փորձելով ազդել նաև Հայաստանի վրա։ Միաժամանակ, Անկարայի աշխարհաքաղաքական հավակնությունները տարածվում են դեպի Միջին Ասիա, որտեղ Թուրքիան ձգտում է խթանել թյուրքական պետությունների ինտեգրումը՝ որպես այլընտրանք ՌԴ-ի և Չինաստանի ազդեցությանն ու որպես նոր տնտեսական և տրանսպորտային հարթակ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank