Եվրահանձնաժողովը տուգանել է X-ին 120 միլիոն եվրոյով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է X-ին՝ «Թվային ծառայությունների մասին» օրենքը խախտելու համար, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռենիեն։
«Այսօր Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյի տուգանք նշանակեց X-ի նկատմամբ՝ «Թվային ծառայությունների մասին» օրենքը խախտելու համար։ Սա այդ օրենքը խախտելու համար սահմանված առաջին տուգանքն է», – ասել է նա։
Ռենիեն հավելել է, որ տուգանքը հիմնված է «թափանցիկության պարտավորությունների» խախտման վրա: Մասնավորապես, X-ի յուրաքանչյուր օգտատեր կարող է վճարել «կապույտ նշանի» համար, որը ցույց է տալիս հաստատված օգտահաշիվը: Ավելին, տուգանքը վերաբերում է X-ի գովազդային պահոցին։ Ռենիեի խոսքով՝ X-ի պահոցը «չի գործում պատշաճ կերպով և չի ապահովում հետազոտողների համար տվյալներին արդյունավետ մուտք»:
Հետևեք մեզ՝ այստեղ



