Դպրոցներում վիրուսները գլուխ են բարձրացրել․ դասարանում 28 երեխայից 4 հոգի է դասի եկել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին օրերին Հայաստանում վիրուսային իրավիճակը զգալիորեն սրվել է։ Հիվանդանում են ոչ միայն դպրոցականները, այլև մեծահասակները, իսկ կրթական հաստատություններում իրավիճակը լարված է։
MediaHub-ին դիմած ծնողները պատմում են, որ մտահոգությունը օրեցօր մեծանում է, նրանք նշում են, որ ավելի լավ է կարանտին հայտարարվի, որ բոլորը լավանան, այլ ոչ թե անվերջ մեկը մյուսին վարակի։ Հայաստանում շրջանառվում են գրիպի A(H3N2) տիպի վիրուսներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Վիրուսի ախտանշաններն են` բարձր ջերմություն (39 – 40C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ: Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչներ։
Նախարարը հայտնել է, որ սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։
ԿԳՄՍ-ից MediaHub-ին նշել էին, որ համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունն ուսումնական հաստատություններին հանձնարարել է խստորեն հետևել համաճարակային ֆիլտրի իրականացման գործընթացին՝ հիվանդ երեխաների մուտքն ուսումնական հաստատություններ բացառելու նպատակով:
Նշենք, որ դեկտեմբերի 1-ի տվյալներով՝ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում գրանցվել էր 55 030 բացակա, որոնցից 11 033-ը՝ սուր շնչառական վարակների պատճառով։ 11.033-ն ընդհանուր սաների 2.3%-ն է: 11033 ՍՇՎ-ով բացականերից 175-ը բացահայատվել է «համաճարակային ֆիլտրի» արդյունքում և ուղարկվել է տուն:
Չնայած այս բոլոր տվյալների և նախարարությունների որոշումներից, MediaHub-ին շարունակաբար ահազանգում են ծնողները, նշելով, որ նախարարությունները բավականին փոքր թիվ են նշում, իսկ իրականում բացակաների թիվը կրկնակի շատ է։
«Ոչ միայն երեխաներն են հիվանդ, այլ նաև ուսուցիչները, դասարանում ընդհամենը 4 հոգի է գալիս 28 երեխայից, բոլորը հիվանդ են, իսկ ծնողներից շատերը ստիպված մի ջերմիջացնող են տալիս և ուղարկում երեխային դպրոց»,- նշեց մեզ ահազանգած ծնողը։
Մեկ այլ դպրոցից կրկին ահազանգ ենք ստացել, որ ամբողջ դասարանից այսօր դասի եկել է 8 հոգի։
«Ուսուցիչները հիվանդ են, երեխաները հիվանդ են, ճիշտ կլիներ որոշ ժամանակ հեռավար ուսուցում լիներ, մեկը մյուսին վարակում են, չգիտենք ինչ անենք, ճիշտ տվյալներ չեն տալիս, ռեալ բացակաները ավելի շատ են, քան այն ինչ ներկայացնում են։ Ուսուցիչներն իրականում բացակաները չեն դնում, ասում են՝ եթե շատ բացականեր երեխան ունենա, կնգնի քաշքշուկի մեջ, և ուղղակի բացակաները չեն դնում, բայց դե այդպես էլ չի լինի, երեխաները մնում են տանը՝ հետ են մնում դասերից, գնում են դպրոց՝ էլ ավելի են վարակվում։ Պետք է ռեալ թվեր տան նախարարությունները, և հասկանան, որ պետք է երեխաները որոշ ժամանակ մնան տունը»,- ահազանգեց ծնողներից մեկը։
Հետևեք մեզ՝ այստեղ



