Քաղբանտարկյալ տերմինը Արշակ սրբազանի նկատմամբ այնքան էլ կիրառելի չէ
ПОЛИТИКАՔաղբանտարկյալ տերմինը Արշակ սրբազանի նկատմամբ այնքան էլ կիրառելի չէ, քանի որ նա չի՛ զբաղվել քաղաքականությամբ ու առավել ևս քաղաքական հավակնություններ չի դրսևորել:
Ավելի տեղին կլինի իր վերաբերյալ օգտագործել «բռնադատված» տերմինը, որը կիրառելի է այն դեպքում, երբ ռեպրեսիան իրականացվել է իշխանական հրահանգով, սակայն ո՛չ իր անմիջական ընդդիմության նկատմամբ, այլ պարզապես գաղափարական այլախոհությունից ելնելով:
Հ.Գ. Ամեն դեպքում չկարծեք, թե այսօրվա ռեպրեսիաները փորձում եմ համեմատել ԽՍՀՄ կարգերի հետ: Սովետը ռեպրեսիան իրականացնում էր անմիջապես, իսկ այսօրվա իշխանությունները նախ տանում են նախապատրաստական-քարոզչական աշխատանք, թե անձը առաքինի չէ, հետո նոր կամայական հոդվածով տանում կալանքի, որ հասարակության կողմից չհասկացված չմնան:
Գրառումը՝ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան էջից



