Երևանում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենա․ վնասը կազմել է 1 մլն
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասում ավտոմեքենա են թալանել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Տեղում պազրվել է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 21։00-ից մինչև նոյեմբերի 28-ը՝ ժամը 07։40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը հափշտակել է Դավիթաշենի 2-րդ թաղամաս 25-րդ շենքի հետնամասում կայանված Երևանի բնակիչ 45-ամյա Վահե Հ․-ին պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի դիմացի թափարգելը հովացման համակարգով, հովացման համակարգի քողարկիչը, դիմացի զույգ լուսարձակները և զույգ հակամառախուղային լուսարձակները՝ պատճառելով 1 մլն դրամի գույքային վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Հետևեք մեզ՝ այստեղ



