Ереван, 06.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչո՞ւ է «շվեդկան» անվանվում նաև «կապիկի» բանալի. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարգավորվող բանալին (разводной ключ) երբեմն ոչ մասնագետները շփոթում են գազային (խողովակային) բանալու հետ, որին անդրադարձել ենք նախորդիվ: Սակայն, չնայած որոշ նմանություններին, դրանք տարբեր գործիքներ են:

Կարգավորվողը մանեկային բանալու (гаечний ключ) տարածված տեսակ է՝ կարգավորվող բռնիչի լայնությամբ։ Այն օգտագործվում է տարբեր չափերի հեղույսների (болт) և մանեկների՝ պնդօղակների (гайка) հետ աշխատելու համար, ինչը այն դարձնում է անփոխարինելի գործիք ցանկացած շինարարական աշխատանքի ժամանակ։ Մասնագետները երբեմն այն անվանում են «շվեդական բանալի», ինչպես, ի դեպ, խողովակային բանալին, որտեղից էլ հաճախ առաջանում է շփոթը: Իսկ անգլախոս երկրներում օգտագործվում է «կապիկի բանալի» տերմինը։ Իսկ որտեղի՞ց են առաջացել այդ անվանումները:

Կարգավորվող բանալին իր ներկայիս տեսքով արտոնագրվել է 1892 թվականին։ Սակայն դրա ստեղծման նախադրյալները առաջացել էին շատ ավելի վաղ։ 1837 թվականին ֆրանսիացի գյուտարար Լե ՌուաՏրիբոն էր մշակել դրա նախատիպը, և այն կարելի է առանց կասկածի անվանել առաջին կարգավորվող մանեկային բանալին։ Սակայն այդ գործիքի մեխանիզմն ուներ զգալի թերություն։ Բռնիչի լայնությունը (բանալիի շուրթերի միջև հեռավորությունը) կարգավորվում էր բռնակը պտտելով։ Դա անհարմար էր, ոչ ճշգրիտ և պահանջում էր զգալի ջանքեր։ Չնայած դրան, Լե ՌուաՏրիբոյի գյուտը անմիջապես դարձել էր ժողովրդականություն վայելող։ Հենց այդ ժամանակ էլ Մեծ Բրիտանիայում հայտնվել է «կապիկի բանալի» (monkey wrench) տերմինը: Ամենատարածված տեսությունն այն է, որ գործիքն այդպես են անվանել, քանի որ դրա կառուցվածքը շատ էր նման կապիկի դեմքի: 18-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ժողովրդի մոտ շրջանառվում էր այդ անվան ծագման մեկ այլ վարկած, ըստ որի, «կար մի Չարլզ Մանկի (անգլերենից թարգմանաբար՝ կապիկ) Ամերիկայից, որը վաճառել էր իր գյուտը (կարգավորվող բանալին) 5000 դոլարով և ապահովել իր համար հարմարավետ ապագա»: Իրականում դա ճիշտ չէ, քանի որ Չարլզ Մանկն ինքը ծնվել է ավելի ուշ, քան այդ տերմինը հորինվել է:

Կարգավորվող բանալու պատմության մեջ հաջորդ կարևոր քայլը կատարվել է 1842 թվականին անգլիացի ինժեներ Բադինգի կողմից: Նա արտոնագրել է այդ բանալու բարելավված տարբերակը՝ վերացնելով ֆրանսիական նախորդի թերությունները: Բադինգի բանալիում բռնիչի բացվածքը կարգավորվում էր հատուկ պտուտակով, որը գործը հեշտացնում էր:

Բայց, ինչպես ասում են, առաջընթացը երբեք կանգ չի առնում։ Եվ 1880-ականների վերջին շվեդ գյուտարար Յոհան Պետեր Յոհանսոնը՝ նույն գազային բանալու կատարելագործված տարբերակի հեղինակը, ներկայացրել է կարգավորվող բանալու իր տարբերակը։ Այս գործիքը (գրեթե անփոփոխ) մինչ օրս էլ օգտագործվում է և հատկապես տարածված է սանտեխնիկայում։ 1892 թվականին է Յոհան Յոհանսոնը ստացել դասական կարգավորվող բանալու արտոնագիրը։ Յոհանսոնը դրա անգլիական տարբերակը համարում էր ծավալուն և անհարմար, ուստի կատարելագործել էր գործիքը՝ այն դարձնելով ավելի հեշտ բռնելու համար։ Շարժական շրթունքը արդեն կարգավորվում էր կարգավորող որդով։ Արդյունքում էլ այդ գործիքը, ինչպես և խողովակային բանալին, շուտով հայտնի է դարձել «շվեդական բանալի» կամ պարզապես «շվեդկա» անունով։ Այս բանալին ավելի հեշտ է օգտագործել, իսկ աշխատանքի ճշգրտությունը զգալիորեն բարելավված է։ Հենց դա էլ դարձել է համընդհանուր կիրառելի բազմազան խնդիրների համար և ներկայում մեծ տարածվածություն ունի։

Յոհանսոնը բացել է իր սեփական արտադրական կենտրոնը, ապա պայմանագիր կնքել Ստոկհոլմի մի ընկերության հետ, որն այժմ հայտնի է Bahco անվանմամբ։ Այդ ընկերությունը մինչ օրս էլ արտադրում և վաճառում է բանալիների լայն տեսականի, այդ թվում՝ «շվեդական» տեսակները։

Ներկայում կարգավորվող բանալին դարձել է ունիվերսալ գործիք ամենատարբեր ոլորտներում՝ կենցաղային տեխնիկայի և մեքենաների վերանորոգումից մինչև արդյունաբերական սարքավորումների, ջրամատակարարման ու գազի համակարգերի հետ աշխատանք։ Այն կարող են օգտագործել և՛ փորձառու արհեստավորները, և՛ սկսնակ արհեստավորները։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Новая акция в Yerevan Mall в преддверии 8 марта: Idram&IDBankUBPay и MoneyTO запустили переводы из Армении в Великобританию К весенним праздникам Ucom предлагает пакеты Unity на специальных условиях Начали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»Америабанк стал первой армянской компанией, включённой в список 100 крупнейших компаний Лондонской фондовой биржи, в составе Lion Finance GroupСурен Суренянц: «Не усилим границы с Ираном - впустим 30 миллионов азербайджанцев»Они хотят, чтобы мы исчезли․ Сурен СуренянцIDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных картБесплатные звонки и SMS-сообщения от Ucom для абонентов, находящихся на Ближнем ВостокеНа пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамИран сообщил о поражении американского эсминцаСрочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиИзраиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодняКарта Love Is… от Юнибанка — культовый дизайн и путешествие на двоих в Париж «Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст» Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Частные лица и компании из любой точки мира – всегда желанные клиентыАрхиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Доверие и глобальный охватАрсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВыбираем лучшие подарки к 8 Марта и оплачиваем через приложение Idram&IDBankВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщиныАвтодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетностиКГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходовВ Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с АрмениейВесеннее предложение Ucom: HONOR X7d 5G и ценные подаркиСША перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний Восток