Ереван, 14.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Փաշինյանի հարձակումը Եկեղեցու վրա նպատակ ունի թուլացնել կամ ամբողջությամբ վերացնել Հայ առաքելական եկեղեցին՝ որպես «դիմադրության վերջին օջախներից» մեկը. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

fondsk.ru–ն «Հայաստան. «Կոմպրոմատը՝ վզներին, և «չորրորդ հանրապետությունը»՝ պաշտոնական Բաքվի մտածածով» վերնագրով հոդվածում գրում է, որ ժամանակակից Հայաստան ներթափանցած խոր և բազմաշերտ ճգնաժամը ներկայում կենտրոնացած է Նիկոլ Փաշինյանի կառավարության և Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) միջև հակամարտության շուրջ: Եկեղեցու վրա ներկայիս հարձակումը հրահրվել է Շվեյցարիայում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային համաժողովից հետո, որտեղ խստորեն քննադատվեցին պաշտոնական Բաքվի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, գերեվարվածների առկայությունը և մշակութային ժառանգության ոչնչացումը: Գրեթե անմիջապես դրանից հետո Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն հրապարակավ ՀԱԵ-ն անվանեց «ռևանշիստական կառույց» և «սպառնալիք իր հարևանների համար»: Փաշինյանի և նրա շրջապատի հարձակումը պետք է դիտարկել որպես այդ արտաքին օրակարգի անմիջական իրականացում: Արշավի հիմնական նպատակն է թուլացնել կամ ամբողջությամբ վերացնել Հայ առաքելական եկեղեցին՝ որպես «դիմադրության վերջին օջախներից» մեկը և սփյուռքը Հայաստանին կապող կարևորագույն ինստիտուտ։

Այս արշավի ընթացքում Փաշինյանը չի խուսափում անձնական հարձակումներից՝ հրապարակավ մեղադրելով Գարեգին Բ կաթողիկոսին կուսակրոնության երդումը խախտելու մեջ, և պահանջում է նրա անհապաղ հրաժարականը։ Միաժամանակ, իշխանությունները սկսել են պայքարել նրան հավատարիմ հոգևորականների դեմ։ Մասնավորապես, ձերբակալվել են արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը։ Ավելին, Փաշինյանը հայտարարել է ՀԱԵ ներսում «հուսալիության ապահովման» մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին, որը Եկեղեցու նկատմամբ ինստիտուցիոնալ վերահսկողության և գրաքննության բացահայտ փորձ է։ ՀԱԵ-ի վրա հարձակումը գագաթնակետին է հասել ներքին պառակտում ստեղծելու փորձով՝ հրահրված իշխանությունների ուղղակի գործողություններով: Այս պառակտումը սկսվել է այն ժամանակ, երբ ՀԱԵ–ի 10 հոգևորական հանդես է եկել Կաթողիկոսի դեմ: Կարելի է ենթադրել, որ նրանց գործողությունները ազատ ընտրության ակտ չեն, այլ գործող կառավարության կողմից աննախադեպ շանտաժի արդյունք: Ճնշման էությունը այս հոգևորականների դեմ կոմպրոմատային նյութերի օգտագործումն է, որն էլ նրանց ստիպել է խոսել իրենց հոգևոր առաջնորդի դեմ: Այս ճնշման մեթոդի մասին հայտարարվել էր եպիսկոպոսների հայտարարությունից մի քանի օր առաջ, երբ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը Փաշինյանների ընտանիքին կապված լրատվամիջոցում հայտարարել էր, որ «անվտանգության ծառայությունները հոգևորականության մասին բազմաթիվ վարկաբեկիչ տեղեկություններ են դրել Փաշինյանի սեղանին»։ Դա հոգևորականներին ուղղված ուղղակի և հստակ նախազգուշացում էր, որ իշխանությունները կարող են վարկաբեկել գրեթե ցանկացած հոգևորականի, որը դեմ կլինի ՔՊԿ քաղաքական օրակարգին։ Այսպիսով, Կաթողիկոսի հրաժարականի պահանջը, որը հաջորդեց ուժի և շանտաժի այս ցուցադրությանը, մի քանի հոգևորականների կողմից ակնհայտորեն պարտադրված քաղաքական քայլ է, որի նպատակն է պառակտում հրահրել Հայ առաքելական եկեղեցու ներսում և թուլացնել Եկեղեցին՝ որպես միասնական ինստիտուտ։ Փաստորեն, իշխանությունները պատրաստ են հատել «ցանկացած կարմիր գիծ» և կիրառել ճնշման ամենաանբարոյական մեթոդներ, այդ թվում՝ անձնական կյանքի գաղտնիության խախտումներով:

Հոգևորականների նկատմամբ շանտաժի կիրառումն ավելի լայն ռազմավարության մի մասն է, որն ուղղված է ազգային ինստիտուտների թուլացմանը և երկրում «ադրբեջանական կուսակցության» ձևավորմանը: Բառացիորեն բոլորի աչքերի առաջ ձևավորվում է այնպիսի քաղաքական դաշինք, որը անմիջական կապի մեջ է Բաքվի հետ: Դրա ակնհայտ օրինակ է հայ «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների երկօրյա այցը Բաքու, այսպես կոչված, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում: Բաքվից վերադառնալուց հետո այդ «փորձագետները» սկսեցին ակտիվորեն փոխանցել ուղերձներ՝ հայտարարելով, որ կարգավորմանը դեմ յուրաքանչյուր ոք «կա՛մ հիմար է, կա՛մ օտարերկրյա գործակալ»:

Նման կերպ, ինչպես նաև առաջին նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի նման քարոզիչների միջոցով կառավարությունը առաջ է մղում այն գաղափարը, որ Թուրքիան և Ադրբեջանը գործնականում Հայաստանի ընկերներն են, մինչդեռ Ռուսաստանը «հաստատ Հայաստանի բարեկամը չէ»: Սա, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը, ուղղակիորեն համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ:

Ընդհանուր առմամբ, Հայ առաքելական եկեղեցու հետ հակամարտությունը միայն մի մասն է ավելի մեծ և ավելի վտանգավոր միտման, այն է՝ Հայաստանի արմատական վերափոխում ինտենսիվ արտաքին ճնշման ներքո։ Փաշինյանը ակտիվորեն առաջ է մղում «չորրորդ հանրապետության» կամ «իրական Հայաստանի» ստեղծման գաղափարը, որը կհրաժարվի իր պատմությունից, կսահմանափակվի 29740 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող «իրական Հայաստանի» շրջանակներում, կզրկվի Սփյուռքի հետ օրգանական կապից։ Դա նաև ներառում է Անկախության հռչակագիրը չեղյալ համարելու ցանկությունը, երկրի դուրս գալը ՀԱՊԿ-ից, 102-րդ ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերումը, ինչպես նաև Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի խզումը, որը կավարտվի երկրի անվտանգության համակարգի փլուզմամբ։ Այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջան» նախագծին բացահայտ աջակցության ֆոնին, որը մանրակրկիտ մշակված տարածքային հավակնություններով պետական ծրագիր է։ Այս քաղաքական մարաթոնի վերջնական նպատակը Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրումն է մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Մասնագետները զգուշացնում են, որ եթե ներկայիս կառավարությունը վերարտադրվի 2026 թվականից հետո, Հայաստանը վտանգում է դառնալ ինքնիշխանությունից զուրկ պետական կազմավորում, ուր տեղ չունեն այն շրջանակները, որոնք պաշտպանում են ինքնիշխան, այլ ոչ թե վասալական քաղաքականություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияIDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона Геворгяна