Ереван, 14.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայությունը չէ․ ԱԳ նախարարի ելույթը՝ Բրյուսելում

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթաժողովի բացմանը:

«Ձերդ գերազանցություններ, հարգելի՛ գործընկերներ,

Քաղաքացիական հասարակության հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ինձ համար մեծ պատիվ է կրկին ելույթ ունենալ այս հարթակում:

Երկու տարի առաջ այս նույն հարթակում ելույթիս ժամանակ Հարավային Կովկասը տարածաշրջան էր, որը բնութագրվում էր անորոշությամբ և անվտանգության բացակայությամբ։ Մենք խոսում էինք խաղաղության մասին կարծես հեռավոր նպատակի մասին։ Եվրոպական հեռանկարը թեպետ ոգեշնչող էր, գոյություն ունեցող անվտանգային մարտահրավերների պայմաններում այն հաճախ անհասանելի էր թվում։ Այսօր ես վերադարձել եմ այստեղ հիմովին տարբեր իրականության պայմաններում։ Մենք այլևս  քննարկում ենք ոչ թե զուտ խաղաղության հնարավորությունը, այլ խոսում ենք հաստատված խաղաղության մասին։ Մենք խոսում ենք եվրոպական ինտեգրման մասին ոչ որպես ցանկություն, այլ  որպես ընդունված օրենք:

Խաղաղություն տարածաշրջանում

Հայաստանը վաղուց է հայտարարել, որ մեր տարածաշրջանը  տևական խաղաղության կարիք ունի։ Տարիներ շարունակ մենք բախվել ենք թերահավատության և լուրջ մարտահրավերների։ Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունն անսասան է մնացել  իր այն համոզման մեջ, որ երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իր քաղաքացիների բարօրության միակ երաշխիքը հարևանների հետ խաղաղ գոյակցությունն է։ Վաշինգտոնյան Խաղաղության հռչակագրի ստորագրումն ու Խաղաղության պայմանագրի նախաստորագրումն այս ճանապարհին  պատմական հանգրվան են։

Խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայությունը չէ։ Այն երկխոսություն է և վստահություն կառուցելու համբերատարություն։ Եվ այժմ, այս համատեքստում, ես ցանկանում եմ կոչ անել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին առաջնորդվել այս նոր իրականությամբ: Կառավարությունները կարող են ստորագրել պայմանագրեր, բայց վստահությունը կառուցում են հասարակությունները։ Քաղաքացիական հասարակությունը կարող է ստեղծել մարդկանց միջև կապեր, որոնք  չեն կարող ստեղծել պայմանագրերը։ Կառավարությունները կարող են հանդիպումներ կազմակերպել։ Սակայն մեր լիազորություններն այստեղ ավարտվում են, իսկ մնացածը՝ իրական երկխոսությունն ու հաշտեցումը, ձեր ձեռքերում է։ Այս առումով ուրախ եմ նշել, որ վերջերս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկկողմ՝ ուղիղ երկխոսություններ են անցկացվել համապատասխանաբար Երևանում և Բաքվում։

Հայաստան-ԵՄ գործընկերություն

Հարգելի՛ գործընկերներ,

Վերջին տարիների ընթացքում մեր գործընկերությունը Եվրոպական միության հետ զարգացել է աննախադեպ տեմպերով։ Մինչ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) ծառայում է որպես Հայաստան–ԵՄ գործընկերության ամուր իրավական հիմք, մենք մեր հարաբերությունները զարգացրել ենք ՀԸԳՀ-ից շատ ավելի անդին՝ հարստացնելով դրանք նոր ուղղություններով:

Թույլ տվեք նշել հիմնական ձեռքբերումները.

  • Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկ և դրա շրջանակում արձանագրված շոշափելի առաջընթաց,
  • Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության արդյունավետ գործունեություն,
  • Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում աջակցության առաջին փաթեթի տրամադրում,
  • Անվտանգության ոլորտում համագործակցության նոր հորիզոնների բացում՝ Անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկով և Հայաստանի՝ Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագրին միանալով,
  • Եվ վերջապես՝ «Դիմակայունություն և աճ» ծրագրի ընդունում ու դրա շրջանակում արձանագրված առաջընթաց։

Հենց երեկ մենք ընդունեցինք Հայաստան–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որը լրացնում է ՀԸԳՀ-ն և մեր գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի։

Բայց ամենանշանակալից իրադարձություններից մեկը տեղի ունեցավ գարնանը։ Հայաստանի խորհրդարանը ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Եվ այստեղ կուզենայի ընդգծել քաղաքացիական հասարակության դերը, քանի որ օրենքը քաղաքացիական նախաձեռնություն էր և հստակ արտացոլում էր Հայաստանի քաղաքացիների ձգտումները։ Այն փաստը, որ կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը աջակցեցին նախաձեռնությանը, ցույց է տալիս, որ մենք կիսում ենք նույն՝ Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու տեսլականը։ Սա խորհրդանշում է, որ Հայաստանում ճանապարհը դեպի Եվրոպա ոչ միայն կառավարության քաղաքականությունն է, այլև հասարակության ընտրությունը՝ անհատից դեպի պետություն գործընթաց: Սա ժողովրդավարություն է գործողության մեջ։

Ժողովրդավարություն և դիմակայունություն

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօրվա իմ ելույթը սկսեցի՝ նշելով, որ այս ձևաչափում իմ նախորդ ելույթից ի վեր շատ բան է փոխվել։ Իրոք, անվտանգային իրավիճակը, խաղաղությունը տարածաշրջանում և Հայաստան–ԵՄ գործընկերության խորությունը էապես վերափոխվել են։ Սակայն այս բոլոր գործընթացների ընթացքում կա մի բան, որը չի փոխվել․ դա Հայաստանի կառավարության ամուր հանձնառությունն է ժողովրդավարական ուղուն՝ չնայած բոլոր մարտահրավերներին՝ պատերազմ, ներքաղաքական ճգնաժամ, արտաքին միջամտություն և մանիպուլյացիաներ:

Այսօր մենք բախվում ենք նոր  սպառնալիքների։ Հիբրիդային հարձակումները՝ ապատեղեկատվական քարոզարշավները, կիբերհարձակումները, հանրային կարծիքի մանիպուլյացիայի և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ վստահության թուլացման փորձերը, դարձել են առօրյա իրականություն։ Այս սպառնալիքներն ուղղված են ժողովրդավարական հասարակությունների բաց լինելը շահագործելուն։

Բայց ահա թե ինչ ենք մենք սովորել․ երբ հիբրիդային սպառնալիքներին դիմակայում ենք տեղեկացվածությամբ և քաղաքացիական ներգրավվածությամբ, դրանք չեն թուլացնում ժողովրդավարությունն, այլ այն դարձնում են ավելի ուժեղ և դիմակայուն։ Յուրաքանչյուր հարձակումը, որը մենք հաջողությամբ կանխում ենք, յուրաքանչյուր ապատեղեկատվական արշավ, որը բացահայտում ենք, ուժեղացնում է մեր ժողովրդավարական «իմունային համակարգը»։

Եվ այստեղ ես ուզում եմ դիմել այսօր հավաքված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Պետությունը չի կարող միայնակ գործել։ Մենք ապավինում ենք ձեզ, որպեսզի դուք լինեք մեր ժողովրդավարության իմունային համակարգը։ Մենք ապավինում ենք ձեզ, որպեսզի դուք ապատեղեկատվությանը հակազդեք փաստերով և ապահովեք, որ մեր բարեփոխումները լինեն անշրջելի։ Դուք ժողովրդավարական արժեքների պահապաններն եք:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

ես վստահ եմ, որ Հարավային Կովկասին լուսավոր և խոստումնալից ժամանակներ են սպասվում։ Համագործակցության շնորհիվ մեր տարածաշրջանը կարող է բացահայտել իր ամբողջ ներուժը։ Քաղաքացիական հասարակությունն այստեղ ունի նշանակալի դերակատարություն։

Միասին՝ կառավարությունները, քաղաքացիական հասարակությունը, քաղաքացիները, ձևավորում ենք նոր ժամանակաշրջան մեր երկրի, մեր տարածաշրջանի և Եվրոպայի համար։ Սա մի ժամանակշրջան է, որը բնորոշվում է ոչ թե հակամարտությամբ և պառակտումներով, այլ խաղաղությամբ, համագործակցությամբ և ընդհանուր բարգավաճմամբ»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияIDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона Геворгяна