Ինքնաթիռները չե՞ն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Պատճառը՝ խիտ մառախուղն էր, մասնավորապես, Լառնակայից, Դուբայից, Աբու Դաբիից և Եկատերինբուրգից ժամանող ինքնաթիռները չէին կարողանում վայրէջք կատարել, իսկ ևս մոտ 10 ինքնաթիռներ շարունակում էին պտտվել օդում՝ սպասելով վայրէջք կատարելու հնարավորությանը։
MediaHub-ին ՀՀ քաղավիացիայից նշեցին, որ խնդիրը կարգավորվել է։
«Այս պահին եղանակը կարգավորվել է, «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռները նորմալ վայրէջք են կատարում և մեկնում են, մինչ այս երեք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել, և մեկնել են Թիֆլիս, այնտեղ վայրէջք են կատարել, սակայն, արդեն վերադարձել են»,- նշեցին ՀՀ քաղավիացիայից։
Հետևեք մեզ՝ այստեղ



