Արման Ծառուկյանը նոր մրցակից է ընտրել
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համարը՝ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, կրկին անդրադարձել է կազմակերպության այն որոշմանը, ըստ որի ժամանակավոր գոտու համար նախատեսված մենամարտը անցկացվելու է առանց իր մասնակցության։
Արմանը խոստովանել է, որ այդ լուրը հիասթափեցնող էր իր համար, և այժմ մտածում է թեթև քաշային կարգի դասակարգման երրորդ համար Մաքս Հոլոուեյին BMF տիտղոսի (UFC-ի խորհրդանշական «ամենադաժան մարտիկ» գոտու) համար մարտահրավեր նետելու մասին։
«Սա բիզնես է։ Վերջիվերջո իմ նպատակը չի փոխվել։ Բոլորը գիտեն, որ չեմպիոն դառնալու ճանապարհին ես կարող եմ հաղթել ցանկացածին, և դա ընդամենը ժամանակի հարց է։ Հուսով եմ, որ նրանք գոնե BMF տիտղոսի համար մենամարտ կտան ինձ։ Ի՞նչ այլ տարբերակ կարող են առաջարկել ինձ։ Ուրիշ ո՞ւմ հետ պետք է մենամարտեմ մեր դիվիզիոնում, եթե ոչ Հոլոուեյի»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 255-ի գլխավոր մենամարտում Արմանը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել էր նորզելանդացի Դեն Հուքերին։
Ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, Ծառուկյանը տիտղոսային մենամարտի հնարավորություն չստացավ գործող չեմպիոն Իլյա Թոփուրիայի հետ, քանի որ վերջինս կարիերայում ժամանակավոր դադար էր վերցրել։ Դրան հետևեց UFC-ի նախագահ Դեյնա Ուայթի հայտարարությունը, ըստ որի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար կմենամարտեն Փեդի Փիմբլեթը և Ջասթին Գեյջին, իսկ նրանց հաղթողը հետագայում կպայքարի Թոփուրիայի հետ՝ գոտին միավորելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



