Ես դադարեցրել եմ ութ պատերազմ, սա կլինի իններորդը. Թրամփը՝ Ուկրաինայի հակամարտության մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարության նիստի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցրել է ութ պատերազմ և մտադիր է դադարեցնել իններորդը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը։
«Եվ մեր մարդիկ հիմա Ռուսաստանում են՝ տեսնելու համար՝ կարո՞ղ ենք արդյոք կարգավորել այդ խնդիրը։ Շատ դժվարին իրավիճակ է։ Թույլ տվեք ասել ձեզ»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Ըստ Թրամփի՝ Վաշինգտոնն այլևս «փողի առումով» ներգրավված չէ այդ պատերազմի մեջ։
«Բայդենը 350 միլիարդ դոլար բաժանեց, կարծես դրանք կոնֆետներ էին։ Դա հսկայական գումար է, և ես ոչինչ հենց այնպես չեմ տալիս։ Մենք սարքավորումներ ենք վաճառում ՆԱՏՕ-ին։ Եվրոպական երկրները մեզ 100%-ով վճարում են սարքավորումների համար, այնուհետև դրանք ուղարկում են Ուկրաինա կամ էլ չգիտեմ՝ինչ են անում դրանք», - ասել է ԱՄՆ նախագահը։
Հետևեք մեզ՝ այստեղ



