Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում. նախարար
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զգուշացրել է, որ գրիպի, ռինո-, բոկա-, ադենովիրուսների և պարագրիպի հարուցիչների ակտիվության շրջանում կանխարգելիչ միջոցառումների թվում առաջնային տեղում է պատվաստումը, իսկ սուր շնչառական վարակների տարածման դեպքում դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսուցումը կարող է անցնել հեռավար ձևաչափի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները. ախտանշաններն են` բարձր ջերմություն (39 – 40C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ: Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները։ Սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։ Գրիպի լավագույն կանխարգելումը պատվաստումն է, որը -նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը, -թեթևացնում է հիվանդության ընթացքն ու բարդությունները։ Պատվաստվեք այսօր՝ պաշտպանելով ձեզ և շրջապատին»,- գրել է նախարարը։
Հետևեք մեզ՝ այստեղ



