Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association-ի կողմից կազմակերպված «Կրիտիկական հանքանյութեր․ ապագայի փոփոխում» 5-րդ տարեկան համաժողովին
ОБЩЕСТВОՀայաստանի պատվիրակությունը մասնակցում է Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association-ի կողմից կազմակերպված «Կրիտիկական հանքանյութեր․ ապագայի փոփոխում» 5-րդ տարեկան համաժողովին։
Միջոցառմանը Հայաստանը ներկայացնում են Զանգեզուրի Պղինձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը և Հայաստանի Հանրապետության երկրաբանական ֆոնդի ղեկավար Հարություն Մովսիսյանը։
Վարդան Ջհանյանը համաժողովին մասնակցում է որպես հրավիրյալ բանախոս։ «Կրիտիկական կապեր․ արտադրողներ և օգտագործողներ երկխոսության մեջ» թեմայով պանելային քննարկման ընթացքում նա ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը հետևողականորեն զարգացնելու պատասխանատու հանքարդյունաբերությունը, բարձրացնելու ոլորտի թափանցիկությունը և նպաստելու միջազգային կրիտիկական հանքանյութերի մատակարարման շղթաների կայունությանը։
Մասնակիցներին ներկայացվել են նաև Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի ներդրումային հնարավորություններն ու զարգացման պոտենցիալը։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



