Արևմուտքի խելքին ընկող քաղաքական լիդերները միշտ պետք է հիշեն, որ օգտագործվելու են Արևմուտքի կողմից. Մհեր Ավետիսյան
БЛОГՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ուկրաինայի քաղաքական էլիտաները այդպես էլ չհասկացան, որ Ուկրաինայի անվտանգության միակ երաշխավորը և անկախ պետականության միակ երաշխավորը Ռուսաստանն էր։ Նրանք դարձան Արևմուտքի ձեռքում գործիք և դուրս եկան իրենց անվտանգության երաշխավորի դեմ, արդյունքում Ուկրաինան կորցնում է իր տարածքները, և պետականությունը կանգնած է կորստի եզրին։ Ռուսաստանը հաղթում է, Միացյալ Նահանգները փորձում են կանխել Ուկրաինան վերջնականապես ոչնչացնելու Ռուսաստանի պլանները, փորձում են հակամարտող կողմից դառնալ միջնորդ՝ դրանով իսկ Եվրոպային դնելով ծանր իրավիճակի մեջ։ Հիմա Եվրոպան ինքը պետք է արդեն որոշում կայացնի՝ պատերազմում է ուղիղ և առանց Միացյալ Նահանգների օգնության Ռուսաստանի հետ, թե ընդունում է իր պարտությունը Ուկրաինայի հետ միասին։ Ռուսաստանը հաղթեց գեոպոլիտիկ ճակատամարտում, և աշխարհն այլևս միաբևեռ չէ, և այս ամենում ամենաողբերգականն ու ցավալին այն է, որ այս իրավիճակում Հայաստանը հայտարարում է, որ գնում է դեպի Արևմուտք, գնում է դեպի պարտվող և գեոպոլիտիկ առումով ցայտնոտի մեջ հայտնված Եվրոպա։ Սիրելի՛ ժողովուրդ, ժամանակն է խելքի գալու, ուշքի գալու և հասկանալու, որ Հայաստանի միակ բարեկամը, միակ դաշնակիցը արդեն իսկ գեոպոլիտիկ պատերազմում հաղթած Ռուսաստանն է, և մենք պետք է կանգնենք մեր բարեկամի, մեր դաշնակցի կողքին՝ ամրապնդելով մեր երկրի սուվերենիտետը, անկախությունը և մեր ապագա սերունդներին թողնենք բարեկեցիկ, արդար և անվտանգ Հայաստան։
Ի դեպ, Արևմուտքի խելքին ընկող և սեփական պետության գեոպոլիտիկ շահերը չգիտակցող քաղաքական լիդերները միշտ պետք է հիշեն, որ օգտագործվելու են Արևմուտքի կողմից և արդյունքում շպրտվելու են այնպես, ինչպես Քադաֆին, ինչպես Սադամ Հուսեյնը, ինչպես հիմա նաև Զելենսկին, և այս շարքը կարելի է անվերջ շարունակել ու շարունակել…
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности
5
Уступки превращаются в капитуляцию, но мир так и не устанавливается: «Паст»



