Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Երկրի բնակիչները կտեսնեն այս տարվա վերջին գերլուսինը․ Լևոն Ազիզյան
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Երկրի բնակիչները կտեսնեն այս տարվա վերջին գերլուսինը։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։«Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը տիեզերքը նոր աստղագիտական նվեր կառաջարկի։ Երկրաբնակները կկարողանան դիտարկել տարվա երրորդ և վերջին գերլուսինը։ Սակայն մասնագետները պարզաբանում են, որ աստղագիտության մեջ նման հասկացություն գոյություն չունի։ Այն հորինել են աստղաբանները, գաղափարն այն է, որ այս ժամանակահատվածում լիալուսինը համընկնում է Երկրից նրա ամենամոտ հեռավորության հետ։ Այս դիրքը մեր արբանյակը դարձնում է զգալիորեն ավելի մեծ և պայծառ, քան սովորաբար։ Այս տարի նոյեմբերի 5-ի գերլուսինը «չեմպիոն» էր, երբ մեր արբանյակը 7.9%-ով ավելի մեծ էր և 16%-ով ավելի պայծառ, քան սովորաբար։
Դեկտեմբերի 5-ի գիշերը երևույթը կլինի 2%-ով պակաս պայծառ, բայց ունի իր սեփական «ռեկորդները»։ 2025 թվականի դեկտեմբերի լիալուսինը կլինի ամենաբարձրը վերջին 17 տարվա ընթացքում։ Բանը նրանում է, որ մենք այժմ ապրում ենք 18.6-ամյա ցիկլի հազվագյուտ փուլում, երբ Լուսնի ուղեծիրը գտնվում է իր առավելագույն թեքության վրա այդ պատճառով կարող է բարձրանալ ռեկորդային բարձրությունների: Հենց դա էլ տեղի կունենա դեկտեմբերի 5-ին. Լուսինը կհասնի +28°15.9′ թեքության: Սա դեկտեմբերյան լիալուսինը կդարձնի Հյուսիսային կիսագնդում ամենաբարձրը գրեթե երկու տասնամյակի ընթացքում: Հաջորդ անգամ, երբ լուսինը կբարձրանա այս բարձրության վրա, կլինի միայն 2042 թվականին: Այնպես, որ պետք է որսալ այդ պահը: Լիալուսինը կարելի է դիտարկել դեկտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով ժամը 03:14-ին:
Ի դեպ, դեկտեմբերյան լիալուսինը կոչվում է Սառը Լուսին: Այն ծագում է բնիկ ամերիկացիների մոհավկ մշակույթից, որոնց համար դեկտեմբերը կտրուկ ցրտերի և երկար գիշերների ժամանակ էր»,-գրել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



