Քրիստոսի արձանի կառուցումը մի նոր կամուրջ է համահայկական համախմբման ճանապարհին. Գագիկ Ծառուկյան
БЛОГԳագիկ Ծառուկյան ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տեսանյութով և կից գրել.
Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններում ապրող բազմաթիվ քաղաքացիներից կազմված հերթական կամավորական խումբը՝ մշակույթի ու արվեստի գործիչների, ինչպես նաև 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած մեր հայրենակիցների մասնակցությամբ, բարձրացավ Հատիսի գագաթ՝ միավորելով ուժերը կարևոր ու խորհրդանշական նախաձեռնության շուրջ։
Մենք հզոր ազգ ենք՝ տաղանդավոր, հարուստ պատմությամբ, սակայն մեր ամենամեծ ուժը մեր միասնականության մեջ է։
Իմ նպատակն է, որպես առաջին քրիստոնյա ազգ, այս նախաձեռնությունը կյանքի կոչել՝ ի նպաստ համերաշխության և հաշտության։
Քրիստոսի արձանի կառուցումը մի նոր կամուրջ է համահայկական համախմբման ճանապարհին՝ միավորելով սերունդներին հանուն մեկ նպատակի։
Աստված պահապա՛ն բոլորին…
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



