«Հեզբոլլահ» շարժումը Հռոմի պապին կոչ է արել դատապարտել իսրայելական հարձակումները Լիբանանի դեմ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հեզբոլլահ» շարժումը շաբաթ օրը կոչ է արել Հռոմի պապ Լևոն XIV-ին դատապարտել Իսրայելի «անարդարությունն ու ագրեսիան» Լիբանանի դեմ՝ հանգստյան օրերին Բեյրութ ժամանող հովվապետին հղած ուղերձում, տեղեկացրել է AFP-ն։
Մեկ տարի առաջ ենթադրվում էր, որ հրադադարը վերջ կդնի մարտական գործողություններին, սակայն Իսրայելը շարունակում է կանոնավոր հարվածներ հասցնել Լիբանանին՝ հիմնականում պնդելով, որ թիրախավորում է «Հեզբոլլահի» մարտիկներին և օբյեկտները, և զորքեր է պահում հարավային Լիբանանի հինգ վայրերում, որոնք համարում է ռազմավարական։ ԱՄՆ ուժեղ ճնշման և Իսրայելի հարվածների սրման վախի տակ կառավարությունը պարտավորվել է զինաթափել «Հեզբոլլահը», բայց շարժումը մերժել է այդ քայլը։
Շարժումը հայտարարել է, որ Իսրայելի «գործողությունները Լիբանանում անընդունելի, շարունակական ագրեսիա են»։
«Մենք ապավինում ենք Ձերդ Սրբության դիրքորոշմանը՝ մերժելու մեր ժողովրդի նկատմամբ Լիբանանում սիոնիստ զավթիչների և նրանց կողմնակիցների իրականացրած անարդարությունն ու ագրեսիան»,- նշվել է հայտարարության մեջ։
Նշենք, որ ուրբաթ օրը «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը ողջունել է Հռոմի պապի Լիբանան կատարելիք այցը՝ նշելով, որ հանձնարարել է շարժման անդամներին նամակ հանձնել պապին, որը ևս կհրապարակվի լրատվամիջոցներում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»
5
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship



