Վտանգավո՞ր է արդյոք կաթով սուրճը
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Մեր օրերում կաթով սուրճը ամենամեծ պահանջարկ ունեցող ըմպելիքն է համարվում սրճարաններում և ռեստորաններում: Կարելի հանդիպել կաթով սուրճի բազմաթիվ տեսակների՝ կապուչինո, լատտե, մոկիատո և այլն: Վերջիններիս տարբերությունը օգտագործված կաթի չափաբաժնի մեջ է, իսկ որոշ դեպքերում նաև հատուկ համային հավելումների: Կաթով սուրճն ամենաարդյունավետ տարբերակն է համարվում, երբ պարզապես ցանկանում ես հանդիպել ընկերներիդ, սակայն այդքան էլ քաղցած չես: Հենց այդ իրավիճակներում բոլորը ձգտում են ընպել կաթով սուրճ:
Դիետոլոգները նշում են, որ կաթով սուրճը յուրահատուկ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, քանի որ կաթը մաքրում է օրգանիզմը, սուրճը բարձրացնում է ստամոքսահյութի յուղայնությունը, իսկ կաթն իջեցնում է, սուրճն օրգանիզմից դուրս է մղում կալցիումը, իսկ կաթը վերջինիս աղբյուր է հանդիսանում: Սակայն կաթով սուրճն օրվա ռացիոնում պետք է լինի սահմանափակ՝ օրական 1 բաժակ: Քանի որ այն հանդիսանում է կալորիաների աղբյուր, և չարաշահելու պարագայում մարդու օրգանիզմը կարող է բախվել ավելորդ քաշի խնդրին: Սակայն միևնույն ժամանակ խորհուրդ է տրվում կաթով սուրճն օգտագործել առանց շաքարի:



