Պոլիկլինիկաներում կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը
ОБЩЕСТВОՊոլիկլինիկաների առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների մատուցված ծառայությունների որակի բարելավման և բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ առողջապահության նախարարության Արմեն Մուրադյանը գործադիրի նիստում ասաց, որ որոշման ընդունումը պայմանավորված է նաև բժշկագիտության շարունակական զարգացման զուգընթաց լաբորատոր-ախտորոշիչ տեսակների և հետազոտությունների ներդրմամբ, նոր արտահիվանդանոցային բժշկական կաբինետների ստեղծմամբ:
«Ընդհանուր առմամբ կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները` լաբորատոր-ախտորոշիչ տեսակների տարանջատում, սարքավորումների և գործիքների հագեցվածության սահմանում, տեխնիկական պահանջների ու պայմանների նորացում, պարզեցում, կրճատում, համապատասխանեցում ժամանակակից նորագույն սարքավորումներին և բժշկական պահանջարկին, միջին բուժաշխատողների վերջին 5 տարվա ընթացքում պարտադիր համապատասխան վերապատրաստում»,- «Արմենպրես»-



