Արծաթի գինը հասել է նոր պատմական բարձրակետի
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) 2026 թվականի մարտ ամսվա արծաթի ֆյուչերսները հասել են ռեկորդային բարձրակետի՝ առաջին անգամ գերազանցելով մեկ տրոյական ունցիայի համար 55 դոլարը, գրում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով առևտրային հարթակի տվյալներին։
Երևանի ժամանակով 20:54-ի դրությամբ գները բարձրացել են 5,09%-ով՝ հասնելով մեկ ունցիայի համար 56,335 դոլարի։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 13-ին, դեկտեմբեր ամսվա ֆյուչերսները բարձրացել են մեկ ունցիայի համար 54 դոլարից բարձր։
Տարվա սկզբից ի վեր արծաթը թանկացել է ավելի քան 85%-ով։ Գնի աճը կապված է ԱՄՆ կարգավորողի դրամավարկային քաղաքականության հետ։ Լրացուցիչ գործոն էր ԱՄՆ կառավարության գործունեության ժամանակավոր դադարեցումը, որը նվազեցնում է դոլարի նկատմամբ վստահությունը և մեծացնում թանկարժեք մետաղների ներդրողների հոսքը։
Հետևեք մեզ՝ այստեղ



