Հնդկաստանը մտադիր է խորացնել պաշտպանական համագործակցությունը Ռուսաստանի հետ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանի կառավարությունը նախատեսում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Ռուսաստանի հետ, հայտարարել է պաշտպանության փոխնախարար Ռաջեշ Կումար Սինգհը ANI լրատվական գործակալության կողմից կազմակերպված ազգային անվտանգության գագաթնաժողովում։ Սինգհը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի սկզբին Հնդկաստան կատարելիք այցը կկենտրոնանա «պաշտպանական համագործակցության ավելի լայն ասպեկտների» վրա՝ հավելելով, որ քննարկումները կարող են ներառել լրացուցիչ S-400 հրթիռներ պատվիրելու հնարավորությունը։
«Լրացուցիչ S-400-ների ձեռքբերումը չի բացառվում, սակայն այս հանդիպման ժամանակ որևէ հայտարարություն չի սպասվում։ Հանդիպումը կկենտրոնանա մեր երկու կողմերի միջև ինստիտուցիոնալ պաշտպանական համագործակցության ավելի լայն ասպեկտների վրա, և մենք կաշխատենք լուծել մատակարարման որոշ ուշացումներ», – ասել է Սինգհը։
Հետևեք մեզ՝ այստեղ



