Ереван, 05.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Այս ամենի համար վճարելու է Հայաստանի քաղաքացին, այս ամենի հետևանքները կրելու է Հայաստանի բնակչությունը» . «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում քաղբանտարկյալների թիվն անցնում է մի քանի տասնյակը։ Մարդիկ կալանավորված են, որովհետև իշխանությունների կարծիքին հակադիր կարծիք են արտահայտել, չեն համակերպվել մեր երկրում տիրող իրավիճակի հետ։ Վերջին օրերին այս հարցում դրական հանգուցալուծումներից մեկը դարձավ «18 արդարների» գործով անցնող Լիդյա Մանթաշյանի՝ միակ կին քաղբանտարկյալի ազատ արձակումը դատարանի դահլիճից։ Նրա խափանման միջոց կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ և 2,5 միլիոն դրամ գրավով։ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանը համոզված է, որ առաջին հերթին սա բարձրացված հանրային աղմուկի արդյունքն էր։ «Միավորված ու միասնական կերպով, առանց փոխպայմանավորվածությունների, առանց դաշտում տարբերակումների՝ «իմ ու քո»-ի աղմուկ բարձրացավ։ Դատարանի որոշումը, որով ևս 3 ամսով երկարաձգվեց Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը, ծայրաստիճան անընդունելի էր ու անարդարության զգացում կար կողքից դիտող բոլոր մարդկանց համար։ Այն մարդիկ, ովքեր դատական գործընթացին հետևել են, տեսել են, որ այդ օրն իրապես հուզիչ էր, որովհետև մինչև դատարանի հայտնի որոշումը, «18 արդարների» գործով անցնող բոլոր տղամարդիկ շատ էմոցիոնալ ելույթներ ունեցան ու, անկախ իրենց վերաբերմունքից դատարանի նկատմամբ, խնդրանքով ու բացատրությամբ դիմեցին դատարանին, որ նախ Լիդյան չէր կարող լինել այդ ենթադրյալ «կազմակերպիչը», երկրորդը՝ հաշվի առնելով Լիդյայի հետագիծն ու կենսագրությունը՝ նրան նման որակումներ և մեղադրանք առաջադրելն անտրամաբանական, հակաիրավական ու անհեթեթ է։ Բացի այդ, մի շարք իրավական հիմնավորումներ ներկայացվեցին, թե ինչու ընդհանրապես Լիդիան չպետք է գտնվեր կալանքի ներքո, որովհետև իրեն առաջադրվող մեղադրանքների բաղադրիչով այնպիսի իրավիճակ առկա չէ, որը կհիմնավորեր, որ նրա՝ ազատության մեջ, այլընտրանքային խափանման միջոցի ներքո գտնվելը կարող էր թույլ տալ ազդեցություն ունենալ գործերի քննության ընթացքի վրա։ Բայց չնայած թե՛ փաստաբանների, թե՛ մեղադրյալների ելույթներին, այդ որոշումը, այնուամենայնիվ, կայացվեց և ունեցավ այս ցանցային էֆեկտը։ Կցանկանայի կրկին իմ երախտիքի խոսքը հայտնել այն տղաներին, ովքեր նստացույց սկսեցին։ Իրենք ծանոթ չէին Լիդյայի հետ, բայց տղամարդկային արժանապատվությունից, քաղաքական և իրավական անարդարությունից ելնելով՝ այս մարդիկ դատախազության դիմաց նստացույց մեկնարկեցին։ Համոզմունք ունեմ՝ եթե համակարգված ու միասնաբար ենք աշխատում, խոսքը հասնում է տեղ։ Համոզված եմ՝ եթե Լիդյայի վերաբերյալ այս որոշումը չկայացվեր, միջազգային ատյանների արձագանքներն էլ իրենց սպասել չէին տալու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը։

Ընդգծում է՝ քաղբանտարկյալների հետ կապված ներկայիս իրավիճակում, երևի թե, մեր թերացումն էլ կա, որ ավելի հիմնավոր ու մեծաքանակ չէ աղմուկը, քան պետք է լիներ։ «Քաղբանտարկյալները մարդիկ են, ովքեր անազատության կամ խտրական պայմաններում են հայտնվել բացառապես իրենց ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով, մարդիկ են, ովքեր տարաբնույթ զրկանքների են արժանանում ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով։

Այս ոտնահարվող իրավունքների մասին գործերը, երբ հետագայում հասնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, համոզմունք ունեմ, որ ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկայի արդյունքում գնահատականներ են ստանալու։ Այն հետևանքները, որոնք այս մարդիկ իրենց առողջության վրա են կրել, սոցիալ-տնտեսական առումով են կրել, պատժիչ միջոցառումները, որոնք նաև ներազդել են այս մարդկանց ընտանիքների, մերձավորների վրա, լինելու են անվերականգնելի։ Այդ իսկ պատճառով պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը դեռևս 2012 թվականին իր 1900-րդ բանաձևով տվել է «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը՝ իր հինգ բաղադրիչով։ Խորհրդարանական վերջին լսումներին փորձեցի ներպետական տեսանկյունից սահմանում տալ, թե ով է քաղաքական բանտարկյալը։ Հուսով եմ, որ իրավական լրակազմման տեսանկյունից դա էլ դեռ ընթացք կստանա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր ջատագով են՝ ունենալու իրավական և ժողովրդավար պետություն, անկախ իրենց քաղաքական հայացքներից ու մոտեցումներից, եթե ունեն այս վեհ նպատակներն ու սկզբունքները, պետք է անթույլատրելի համարեն քաղաքական որևէ ուժի կողմից մարդկանց սահմանափակումների ու զրկանքների ենթարկումը բացառապես իրենց քաղաքական հայացքների համար։ Մեր երկրում այս պահին տասնյակներով քաղբանտարկյալներ կան, բացի դրանից, վերջին հինգ տարվա ընթացքում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 100-ը»,-նշում է մեր զրուցակիցը։

Միջազգային կազմակերպությունների լռությունը տարակուսելի է թե՛ հանրության, թե՛ հասարակական ու քաղաքական գործիչների համար։ Մինչև 2018 թվականը մեկ նման դեպքը կարող էր բազմաթիվ զեկույցների և Հայաստանին ուղղված նամակների առիթ դառնալ։ «Լիովին կիսում եմ այս մոտեցումը։ Ինքս եղել եմ պետական տարբեր ծառայությունների, պետական համակարգի աշխատակից և, այո՛, տեսել եմ, որ այսօրվա քաղբանտարկյալների և մեր քաղաքական ակտիվիստների հետ տեղի ունեցած իրադարձությունների հետ անգամ մոտավոր աղերս չունեցող դեպքերում ինչպիսի արձագանք էր գալիս միջազգային կառույցներից։ Ինչ հեղափոխությունը տեղի է ունեցել, արձանագրել ենք այն հանգամանքը, որ միջազգային կառույցներն ու գործընկերներն ավելի մեղմ են վերաբերվում, ավելի բարյացակամ հարաբերություններ ունեն այս իշխանության հետ, բայց պետք է անել մի արձանագրում, որ իրենք հաստատ ունեն կարմիր գծեր, որովհետև արդեն նժարին ու զոհասեղանին իրենց ընդհանուր կառույցների ստեղծման, գոյության հիմնական արժեքներն են դրվում։ Ավելի պասիվ արձագանքի երկրորդ պատճառը մեր մեղքն է, որովհետև ավելի հետևողական չենք ներկայացրել մեզ հետ տեղի ունեցող գործընթացները։ Համոզված եմ՝ այդ հետևողականությունն ու պրոֆեսիոնալ ներկայացումը դրսևորելու պարագայում կունենանք արձագանքներ։ Օրինակ՝ Արմեն Աշոտյանի հետ կապված իրադարձությունները շատ մանրամասն ու հետևողական ներկայացնում էինք միջազգային գործընկերներին, մի շարք միջազգային արձանագրումներ ունեինք իր հետ կապված, որոնցում հստակ արձանագրված է, որ Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդումների է ենթարկվում։ Օրերս Երևանում անցկացված ԵԽԽՎ լիագումար նիստում ԵԽ պատգամավոր Նաչո Սանչես Ամորին իր ելույթում մտահոգություն հայտնեց, ասաց, որ իրազեկված են Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ, իրենք հետևողական են լինելու այս հարցում՝ նշելով, որ մարդու իրավունքների նման խախտումները կարող են լրջագույն խոչընդոտ լինել դեպի Եվրոպական միություն բաղձալի ճանապարհին։ Մեր երկրում գործում է «Քաղաքական իրավունքների հայաստանյան կենտրոն» ՀԿ-ն, որին խորհրդակցական ձայնով նաև ես եմ գործընկեր հանդիսանում։ ՔԻՀԿ-ը շատ պրոֆեսիոնալ զեկույցներ է պատրաստում քաղաքական բանտարկյալների ու հետապնդումների վերաբերյալ։ Այս դեպքերով ևս արդեն մի շարք արձագանքներ են ստացվել։ Ընդհանրացնելով գնահատականը, կարծում եմ՝ աստիճանաբար ավելի սուր դրսևորումներ կունենան գնահատականները առ մեր երկրում քաղաքական հետապնդումները»,-հավելում է նա։

Ի՞նչ վնաս է տեղի ունեցողը հասցնում մեր պետության վարկանիշին։ «Ամենամեծ ցավն այն է, որ այս իշխանության, քաղաքական ուժի հետևանքները բոլորս ենք կրելու։ Ունենք Հայաստանի Հանրապետություն, որն իր կարգավիճակին հասել էր շատ տարբեր մարդկանց սրտացավության, փութաջան աշխատանքի շնորհիվ։ Ամեն մեկս մեր տեղում եղել ենք, ինչու ոչ, նաև նվիրյալներ, շատերն իրենց գործառույթի շրջանակում փորձել են լավագույն կերպով իրականացնել իրենց աշխատանքը։ Բայց եկավ մի ուժ ու ոտքի հարվածով փլուզում է կառուցված պատերը, որոնք կառուցվել են փոքրիկ քարերը իրար վրա դնելով։ Միայն Սամվել Կարապետյանի դեպքը եթե առանձին ուսումնասիրենք, մարդու հիմնարար՝ քաղաքական, անձնական, տնտեսական իրավունքների խախտումների մի խումբ է։ Ունենք միջազգային արբիտրաժի որոշումը, միջազգային գործընկերների արձագանքը, Սամվել Կարապետյանի գործով ներգրավված միջազգային իրավունքի հեղինակավոր իրավաբաններն ապշած են իրավունքի՝ այս չափի ու տեսակի խեղաթյուրումից ու պետության, քաղաքական ուժի և իրավապահ մարմինների հակաիրավական գործելաոճից՝ անգամ մեզ համադրելով աֆրիկյան պետությունների գործելաոճի հետ։ Սա բոլորիս ամոթն է, որովհետև մենք այլ կարգավիճակ ու աշխարհընկալում ենք ունեցել գործընկեր-պետությունների կողմից։ Բոլոր ասպեկտներով է սա հետևանքային լինելու։ Միջազգային արբիտրաժը, Ստոկհոլմյան դատարանն այն պարագայում, երբ ունենք վավերացրած կոնվենցիա, «Հայ-կիպրական ներդրողների իրավունքների պաշտպանության մասին» երկկողմանի համաձայնագիր, ընդունում է որոշում և ասում, որ այս՝ ծայրաստիճան հակաիրավական, ներպետական ու միջազգային նորմերի խախտումներով օրենքները, որոնք ՀԷՑ-ի «ազգայնացման» նպատակով ընդունվեցին, չպետք է կիրառվեն, բավարարում է հայցի ապահովումը, ասում՝ պետությունը պետք է դադարեցնի ՀԷՑ-ի հետ կապված գործընթացները, իսկ իրենք արհամարհում են, անգամ կառավարության իրենց պատասխանատուին են աշխատանքից հեռացնում հակառակ կարծիքի համար։ Սա, բնականաբար, թե՛ մեր միջազգային վարկանիշը, թե՛ մեր հանդեպ վերաբերմունքն է փոփոխելու, այդ մասին կատարվում ու կատարվելու են արձանագրումներ։ Էլ չասենք, որ այդ պրոցեսի արդյունքում ռազմավարական նշանակության օբյեկտի լիցենզիան դադարեցնում են, մյուս կողմից՝ պարզվում է, որ այդ «ազգայնացման» գործընթացն այդքան էլ ազգայնացում, պետականացում չէր։ Հիմա էլ մասնավոր ներդրող են փնտրում։ Սահմանադրական դատարանը ՀԷՑ-ի հետ կապված օրենքների սահմանադրականության վերաբերյալ դիմումն է վարույթ ընդունել, Սահմանադրական դատարանի որոշման քննության օր է նշանակված, ու այս պարագայում, երբ պետք է զուգահեռ բոլոր գործընթացները դադարեցվեին, այսպիսի խայտառակ իրավիճակ ունենք։ Այս ամենի համար վճարելու է Հայաստանի Հանրապետության հարկատու քաղաքացին, այս ամենի հետևանքները կրելու է Հայաստանի Հանրապետության բնակչությունը մեր պետության հեղինակության վարկանիշի անկման և ընդհանրապես մեր պետության՝ միջազգային մի շարք սանդղակներում դիրքերի նահանջի տեսքով»,-եզրափակում է Գոհար Մելոյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуИсторическая память и современные рубежи: в Ереване состоялась премьера документального фильма «Граница»30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян