Մեր երկրում տեսակի պայքար է․ դա դրսևորվում է և´ քաղաքական դաշտում, և´ ԶՈւ-ում, և´ հոգևոր հարթությունում․ Աբրահամյան
БЛОГՄեր երկրում տեսակի պայքար է: Դա դրսևորվում է և´ քաղաքական դաշտում, և´ զինված ուժերում, և´ հոգևոր հարթությունում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հանգրվանային բոլոր փուլերում է միշտ ջրբաժան է լինում, երբ մարդիկ ընտրության շեմին են կանգնում:
Անկախ քաղաքական, հասարակական ճնշումից, իշխանական շանտաժից, սպառնալիքից, մարդը որոշում է կայացնում` իր հետագա դերի ու ճակատագրի վերաբերյալ:
Հիմա Հայաստանում այդ փուլն է, որտեղ ընտրությունը արժեքային համակարգի և ոչնչացման մեջ է, հարմարվողականության և պայքարի, հանձնվելու և դիմադրության:
Պայքարը շատ ավելի գլոբալ է, քան կարելի է մակերեսին տեսնել և պայքարը ո´չ թե զուտ իրադրային հանգուցալուծման, այլ հայ ժողովրդի գոյության մարտի մասին է»,-գրել է Աբրահամյանը։



