«Աֆիշում գրված է, որ այսօր երեկոյան պիտի խրխնջաս կամ լաց լինես, ուրեմն՝ պիտի խրխնջաս կամ լաց լինես». Դավիթ Հակոբյան
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Նույնիսկ եթե տրամադրություն չունես, դու պարտավոր ես խաղալ, որովհետև քո մասնագիտությունն այդպիսին է: Ոչ մեկին հետաքրքիր չի քո տրամադրությունը, քո խնդիրները, դու պարտավոր ես խաղալ, աֆիշում գրված է, որ դու պետք է խրխնջաս այսօր երեկոյան, ուրեմն՝ պիտի խրխնջաս կամ լաց լինես, ուրեմն՝ պիտի լաց լինես: Տուն ես գնում, ուզես, թե չուզես նորից սկսում ես խաղալ: Եթե նույնիսկ գործերդ վատ են, նորից պիտի խաղաս, իրավունք չունես ասելու, որ գործերս վատ են: Տունն ամենակարևոր տարածքն է, որտեղ պիտի խաղաս: Պատկերացնու՞մ եք գործերս շատ վատ լինի, ես ամեն երեկո գամ ու շատ վատ վիճակում տանը նստեմ, բոլորի տրամադրությունը փչացնեմ: Մենք պիտի խաղանք, դա լավ իմաստով խաղալ է»,- »,- 10:30 Talks-ի շրջանակներում ասել է ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանը:
Անդրադառնալով հեռուստատեսությամբ հնչող վատ խոսքին դերասանն ասել է. «Մեկ-մեկ ասում են՝ հեռուստատեսությամբ ցույց ենք տալիս այն, ինչ պահանջում է ժողովուրդը: Սուտ է: Պահանջ ժողովրդի կողմից չկա: Ինչ հրամցնում եք, այն էլ նայում է:
Հեռուստատեսությունը, կինոն, նման է մեր տան սառնարանին: Երեկոյան որ գնում ենք տուն, ի՞նչ ենք ուտում մեր սառնարանից, ինչ որ ինքներս դրել ենք: Լավ բան դի՛ր, լավը կեր: Ինչու՞ ես անպայման վատ մթերք դնում, որ վատն ուտես, ստամոքսդ էլ վարժվի վատ մթերքին: Լավը դիր: Ինչ դնում ենք, այն էլ ուտում ենք: Հարևանը չի եկել սառնարանիս մեջ վատ բան դրել, ես եմ դրել»:
Հետևեք մեզ՝ այստեղ



