ՀԱՊԿ-ից դուրս գալը՝ արկածախնդրություն, թե՞ արևմտյան ճնշման արդյունք. այլընտրանք չկա (տեսանյութ)
ВИДЕОՆոյեմբերի 26-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանը «փաստացի» դուրս է եկել ՀԱՊԿ-ից, սակայն շարունակում է պահպանել անդամակցությունը նպատակահարմարությունից ելնելով։ Միևնույն ժամանակ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը պարզաբանեց, որ պաշտոնական դուրս գալու հարց օրակարգում չկա։
Հայաստանի ղեկավարության բարձրագոչ հայտարարությունները ՀԱՊԿ–ից դուրս գալու մասին իրականում թաքցնում են պարզ իրողություն․ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը շարունակում են մնալ Հայաստանի անվտանգության միակ իրական ինստիտուցիոնալ երաշխավորները։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը euromedia24_ի հետ զրույցում նշում է՝ որևէ արևմտյան գործընկեր մինչ այժմ չի ներկայացրել և չի կարող ներկայացնել հստակ ռազմական երաշխիքներ կամ պաշտպանության մեխանիզմ՝ միջազգային պայմանագրի տեսքով.
«Կա՞ն անվտանգային այլընտրանքային մեխանիզմներ, ես հստակ գիտեմմ, որ այլ երկրներից նման առաջարկներ չկան։Չկա այլ երկիր, որը պատրաստ է անվտանգային երաշխիքներ տալ Հայաստանին, այս պայմաններում առնվազն արկածախնդիր կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Ես այս հարցն արհեստական եմ համարում և հույս ունեմ, իշխանությունը չի գնա այդ արկածախնդրությանը»։
Հայաստանի իշխանություները ՀԱՊԿ-ին հաճախ մեղադրում են Արցախի հարցում Հայաստանին մենակ թողնելու մեջ, մինչդեռ ՀԱՊԿ կանոնադրությունը հստակ սահմանում է։
Կազմակերպությունը պաշտպանում է անդամ պետությունների միջազգային ճանաչված տարածքները։ Հայաստանը պաշտոնապես չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Հայաստանի տարածք և երբեք չի ընդգրկել այն հանրապետության վարչական կազմի մեջ։
Ուստի՝ Ղարաբաղում տեղի ունեցածի պատասխանատվությունը ՀԱՊԿ-ի վրա դնելը ոչ միայն իրավական առումով անհիմն է, այլև արհեստականորեն ստեղծված դժգոհություն կազմակերպության նկատմամբ, որը գործել է իր մանդատի սահմաններում․
«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ հիմա պատկերացնենք իրավական առոմով մենք այս կառույցի մաս ենք, այլ բան, որ աշխատանքներին չես մասնակցում և անուղղակի բոյկոտում ես։
Մենք, փաստացի, այլընտրանք ՀԱՊԿ-ին չունենք, որոշ մասնագետներ իբրև ասում են, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կբերի մեր անվտանգության բարձրացմանը, սա իրականությանը չի համապասխանում, քանի որ ՆԱՏՕ-ն իրավասություն չունի պաշտպանել Հայաստանը»,-ասում է փորձագետը։
Այսպիսով, կարող ենք արձանագրել՝ Հայաստանի իշխանությունների նման հայտարարությունները առավել շատ կարճաժամկետ քաղաքական արձագանք են և արևմտյան ճնշման արդյունք, իսկ ոչ թե իրական ու իրավական խզում։
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности
5
Уступки превращаются в капитуляцию, но мир так и не устанавливается: «Паст»



