Մամիկոնյանց փողոցում բախվել են «Changan»-ը և «Nissan Rogue»-ը, այնուհետև «Changan»-ը բախվել է կայանված «BMW»-ին․ կա վիրավոր
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում, թիվ 58 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Էրիկ Մ․-ի վարած «Changan» մակնիշի և 22-ամյա Գոռ Խ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Changan»-ը այնուհետև բախվել է կայանված վիճակում գտնվող 28-ամյա Արմեն Ս․-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Changan»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 20-ամյա Մերի Կ․-ն տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Լյուդվիգ Սահակյանը և կրտսեր պարեկ Արման Բաբայանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ



