Լիդյա Մանթաշյանը ազատ կարձակվի, կալանքը վերացվեց
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Սրբազան պայքար» շարժման ակտիվիստ Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողություն և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:
Հիշեցնենք, որ հինգ ամիս շարունակ Լիդյա Մանթաշյանը կալանքի տակ էր՝ «Հայաստանում ահաբեկչության միջոցով իշխանություն վերցնելուն» նախապատրաստվելու «մեղադրանքով»։
Նա «Սրբազան պայքարի» ևս 17 աջակիցներ այս հունիսից գտնվում են կալանքի տակ։
Նշենք, որ Լիդյա Մանթաշյանը միակ կին կալանավորն էր, որի ազատության հարցը վերջին շրջանում գրեթե ամեն հարթակում քննարկվում է։ Երեկ էլ քաղբանտարկյալների ազատության հարցով ԱԺ լսումների ժամանակ ամենաշատը հենց Լիդյայի մասին էր խոսվում՝ որպես միակ կին քաղբանտարկյալի, որից ռեժիմը վրեժ է լուծում
Հետևեք մեզ՝ այստեղ



